Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Վարչապետի հրաժարականով Սերժ Սարգսյանը հետաձգում է ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը (տեսանյութ)

Երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը ընդունվել է Սերժ Սարգսյանի կողմից, և այսօրվանից քննարկվում է, թե ով կարող է զբաղեցնել Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը: «Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

-Պարոն Սաֆարյան, Ձեզ համար անակնկա՞լ էր այդ որշումը, թե՞ ոչ: Ձեր կուսակցությունը մասնակցում է ոչ իշխանական ուժերի աշխատանքներին, և դա արդյոք այդ ճնշումների արդյո՞ւնք էր, ավելի ներքի՞ն պատճառներ կային, թե՞ արտաքին:

-Ես այս պահին թերևս կներկայացնեմ բացառապես իմ տեսակետները ավելի շատ որպես վերլուծաբան, քան որպես «Ժառանգության» ներկայացուցիչ, այն պատճառով, որ դեռ կուսակցությունը քննարկելու, հասկանալու, տարբեր մարդկանց տեսակետներ լսելու և ընդհանուր դիրքորոշում ձևավորելու առիթ չի ունեցել:

Ասեմ հետևյալը. ինձ համար շատ կարևոր երկու ժամանակային միջանցք է եղել, երկու վերջնաժամկետներ են գոյություն ունեցել: Մեկը մայիսն էր, երբ Հայաստանը պետք է Մաքսային միության հետ ստորագրեր միջազգային համաձայնագիր ասոցացման վերաբերյալ, մյուսը` 2015 թվականի հունվար 1-ը, երբ արդեն Հայաստանը պետք է մուտք գործեր նաև Եվրասիական տնտեսական տարածք: Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, Տիգրան Սարգսյանը և նրա թիմը համարվում են եվրաինտեգրատորներ, ես միշտ մտածում էի, որ գուցե Ռուսաստանից ավելի շուտ ազդակներ կլինեն այն մասին, որ նա անցանկալի վարչապետ է և այնքան էլ պետքական չէ Հայաստանը Մաքսային միություն տանելու հարցում: Եվ հետևաբար, ես տեսնում էի այս երկու ժամկետները և սպասում էի, որ եթե ոչ մայիսին, ապա գոնե տարեվերջին այդ հրաժարականի հարցը կլուծվի, այսինքն՝ երբ Տիգրան Սարգսյանը, ըստ էության, կատարած լինի իր առաքելությունը և այլևս որպես թույլ, թուլացված վարչապետ և կառավարւթյուն որևէ մեկին պետք չլինի` ոչ Հայաստանում Սերժ Սարգսյանին, ոչ էլ Մաքսային միությանը և առաջին հերթին՝ Կրեմլին:

Հետևաբար, ասել, թե հարյուր տոկոսով սպասում էի, որ հենց հիմա նա պետք է հեռանար՝ ճիշտ չէր լինի: Բայց երեկ, երբ լսում էի հիմնական հայտարարությունները, թե ինչու է Տիգրան Սարգսյանը հրաժարական տվել, երբ է ներկայացրել այդ դիմումը, առավել քան համոզվեցի, որ Սերժ Սարգսյանի կողմից այս քայլը, որ, ըստ էության, հետաձգվեց փետրվարից մինչև ապրիլ, ավելի շատ արտաքին քաղաքական խնդիրներ է լուծում, քան ներքին քաղաքական հարցեր:

Իհարկե, ներքին քաղաքականության մեջ այն լուրջ պատային իրավիճակ է ստեղծում հատկապես 4 քաղաքական ուժերի համար, ինչպես նշեցիք՝ ոչ ընդդիմադիր, ես միշտ անվանում եմ այլընտրանքային ընդդիմադիր ուժերի քառյակ, և, հետևաբար, այս կտրվածքով խոսենք արտաքինից:

Նախ մայիսին, ինչպես Տիգրան Սարգսյանն էլ էր հայտարարել տարեվերջյան ասուլիսին, պետք է պատրաստ լիներ Հայաստանի անդամակցության միջազգային պայմանագիրը:

Հիմա եթե հաշվի ենք առնում, որ հրաժարականի ընդունման օր համարում ենք այսօր, և երեկ արդեն հայտարարվել է, որ ընդունվել է, ապա առնվազն տասը օր պետք է տեղի ունենան խորհրդակցություններ, ամենաուշը 10-րդ օրը պետք է հռչակվի վարչապետի անունը, որից հետո 20 օրվա ընթացքում ձևավորվում է կառավարությունը, որից հետո 20 օրվա ընթացքում ԱԺ է ներկայացվում նոր կառավարության գործունեության ծրագիրը և հաստատվում է, որը տեղի է ունենում ևս 5 օրվա ընթացքում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում