Wednesday, 08 05 2024
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը

Հայաստանը փաստացիորեն բանակցային կողմ չէ. Կարինե Հակոբյան

«Մեզ համար արտահերթ ընտրություններն ինքնանպատակ չեն, դրանք պետք է ունենան լուրջ իրավական, քաղաքական նախադրյալներ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը և հավելեց. «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց այսօր արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմք ես չեմ տեսնում»։
Անդրադառնալով այլ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես «Ժառանգության» հնարավոր մասնակցությանը իշխանություն-ընդդիմություն բանակցություններին՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Կարինե Հակոբյանը հայտնեց, որ դա պետք է տեղի ունենա ԱԺ-ում, և անգամ արտախորհրդարանական ուժերը պետք է ունենան իրենց ազդեցությունը ԱԺ-ի որոշումների վրա, սակայն «Ժառանգությունը, ըստ բանախոսի, չի մասնակցի այդ բանակցությանը։
Հովհ. Սահակյանի խոսքով՝ այդ ուժերին ուղղված հրավերը մշտապես կա. «Սա դեկլարատիվ բնույթի ինչ-որ քաղաքական հայտարարություն չէ, մենք առողջ քննարկումների համար միշտ բաց ենք»։

Խոսելով ԼՂ խնդրի շուրջ ծավալված վերջին իրադարձություններից՝ ՀՀԿ ներկայացուցիչը փաստեց. «Եթե որակելու լինեմ, կարող եմ ասել, որ որևէ ոչ հայանպաստ լուծում ես չեմ սպասում, որովհետև բանակցության սեղանի շուրջ նստած են այնպիսի մարդիկ, ովքեր մեծ ավանդ ունեն Ղարաբաղի հերոսամարտի առաջին օրվանից մինչ օրս, և այն դիրքորոշումը, որ մենք չենք գնում զիջումների, ապացույցն է, որ մենք չենք թույլ տալու որևէ ոչ հայանպաստ լուծում»։

«Ժառանգության» քարտուղարի խոսքով՝ ԼՂ գործընթացը վտանգավոր է, քանի որ, ըստ բանախոսի, եթե հայկական կողմը ինքը չի նախաձեռնողը, բանակցային կողմ լինել չի կարող. «Ոչ թե Արցախը այսօր բանակցային կողմ չէ, այլ Հայաստանը փաստացիորեն բանակցային կողմ չէ, ինչը շատ վտանգավոր է։ Երբ մենք գնալով կորցնում ենք մեր լիազորությունները, երբ թուլանում ենք, թուլանում ենք նաև այդ ցուցանիշով»,- և հավելեց. «Ժառանգությունը» իշխանությանը դեմ չէ, մենք ուզում ենք ունենալ ուժեղ իշխանություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում