Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը՝ նախագիծը անթույլատրելի է. «Իմ կարծիքով՝ նախագիծը նոր հիվանդության տեսակ է բերում: Այս նախագծով անվտանգության խնդիր չի լուծվում: Մենք ասում ենք՝ քաղաքացի, վերցրու հեռախոսդ և զբաղվիր նոր բանով: Դուք այսօր քաղաքացիների մեջ սերմանում եք թշնամություն: Սա բարոյականությունից զուրկ նախագիծ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: