Thursday, 30 05 2024
Բաքվի վտանգավոր «հնարքը». խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի խրախուսում
Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը. «Ժողովուրդ»
Ով է ՔՊ-ից այսօր հեռացված Թաթուլ Բաղդասարյանը. ինչ է հայտնի նրա մասին. «Ժողովուրդ»
Ընկույզի ծառի պատճառով կոտրել է տնային կալանքի մեջ գտնվող որդու սենյակի պատուհանի ապակիները
«Որտե՞ղ փնտրել» եկեղեցու հեղինակությունը զրոյացնողներին
Գործողություն եք ուզում չէ՞. վաղը մեքենաներով բոլոր կողմերից մտնում ենք Հանրապետության հրապարակ
«Կղերաֆեոդալական բունտ». պայքարը դասակարգային երա՞նգ է ստանում
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է 79 անշարժ, 43 շարժական գույք, 86 մլրդ 400 մլն դրամ, և այլն
Փոխհատուցումներ կլինեն, մարդկանց պետք է աջակցենք, կլինեն տարբեր ձևերով
Ինչպե՞ս Հայաստանը տեղավորել «եռանդուն եվրոպացի» Մակրոնի հորիզոններում
Ռուսական «շիզոֆաշիզմը» հրապարակ է լցնում. լռեցնել է պետք
Վրաերթ-ավտովթար՝ զորամասի հրամանատարի տեղակալի մասնակցությամբ․ կա 5 վիրավոր
Էներգախափանում չի եղել՝ ամբողջ էներգետիկ համակարգի մասով. կան մասնակի դեպքեր
Դեբեդ գետի մակարդակը հսկայական չափով նվազել է, ինչը թույլ է տալիս աշխատանքներ իրականացնել
Գալստանյանի ամփոփիչ հավաքը․ կադրեր վերևից
Տարբեր աշխատանքներում 60-ից ավելի շինարարական տեխնիկա և 100-ից ավել մեքենա է ընդգրկված
«Հայ խաղաղապահները բարձր կպահեն ՀՀ ԶՈւ պատիվը»․ ԶՈւ ԳՇ պետ
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետից պահանջվում է 23 անշարժ,10 շարժական գույք և 1 մլրդ 600 մլն դրամ
23:30
Իրանը «Ղադր» բալիստիկ հրթիռ է փոխանցել հութիներին
Մեզանից շատ ժամանակ ու ֆինանսական լուրջ միջոցներ են պահանջվելու հետևանքները վերացնելու համար
Կապանում բախված երկու ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է
ՃՏՊ Վայոց ձորի Ելփին գյուղի վերջնամասում. կան տուժածներ
22:45
Նյու Յորքում ատենակալները սկսում են Թրամփի մեղավորության աստիճանը պարզելու գործընթացը
Նոր «Իրան-նամե՞»
Նախադրյալներ կան, որ Սալոմե Զուրաբիշվիլին կգլխավորի ընդդիմությունը
Սա սադրանք է եկեղեցական չինովնիկների կողմից․ նրանց չշփոթեք եկեղեցու հետ
ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է հեղեղումների դեպքում և հեղեղումներից հետո վարքականոններ
21:40
ԱՄՆ-ը տակավին դեմ է Ռուսաստանի տարածքին հարվածելուն
ՀՀ-ի ինքնիշխանությանն ու անկախությանը վտանգ են ներկայացնում մի քանի երկիր․ Գրիգորյան
Էրդողան-Ալիևի և Փաշինյանի խաղաղության մասին պատկերացումների տարբերությունը

Ճգնաժամը խորանում է. Քոչարյանի գործը ՍԴ-ում չպետք է վիճարկվեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

– Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշումը: ՍԴ այս որոշման ամբողջական տեքստն ինչի՞ մասին է:

– ՍԴ որոշումն ամբողջությամբ կարծես թե ավելի շատ նման է Վճռաբեկ դատարանի որոշման, քան ՍԴ որոշման: ՍԴ-ն կարող էր ընդունել քաղաքացու դիմում, բայց նրա եզրակացությունները պետք է վերաբերեին նորմին և անձեռնմխելիությանը, բայց այն ձևակերպումները, որ տեղ են գտել ՍԴ որոշման մեջ, տպավորություն են ստեղծում, որ ՍԴ-ն վերցրել է նաև Վճռաբեկ դատարանի կամ դատական այլ ատյանների լիազորությունները՝ փորձ կատարելով մեկնաբանել օրենսդրական բացը… Փորձում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է այս գործը վարույթ ընդունվել: Գործը վարույթ ընդունելու համար պետք է առկա լիներ սահմանադրաիրավական վեճ, այլ ոչ թե հարցեր, որոնք վերաբերում են օրենքի կիրառման իրավաչափությանը… Չեմ բացառում, որ այս գործով այլ հոդվածների սահմանադրականությունն էլ վիճարկվի: Պաշտպանների թիմն ամեն ինչ անում է, որ Քոչարյանի գործով ցանկացած դրույթ վիճարկվի սահմանադրականության տեսանկյունից:

– Այս որոշման հետ ինչպե՞ս վարվել:

– Ես կարծում եմ, որ Քոչարյանի գործը ընդհանրապես Սահմանադրական դատարանը չպետք է վարույթ ընդուներ: Ինչ վերաբերում է օրենսդրական բացին, ապա ՍԴ այս որոշումը, ըստ էության, գոյություն չունեցող նորմի սահմանադրականության գնահատում է:

– Այսինքն՝ ՍԴ-ն որոշում է կայացրել գոյություն չունեցող նորմի՞ վերաբերյալ:

– Նման ընթացակարգ կա. Սահմանադրական դատարանները կարող են անդրադառնալ օրենսդրական բացերին, այսինքն՝ երբ որ օրենքում առկա լինի օրենսդրական բաց, որը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման, բայց ՍԴ-ն ունի նաև հետևյալ լիազորությունը. ՍԴ-ն չի կարող լինել պոզիտիվ օրենսդիր, նա կարող է լինել նեգատիվ օրենսդիր, այսինքն՝ կարող է հակասահմանադրական ճանաչել խորհրդարանի կողմից ընդունված օրենքները, իսկ օրենսդրական բացի խնդրին կարող է անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ որ այդ բացը հաղթահարելի չէ այլ եղանակով: Այս պարագայում, այս գործի նյութերն ընթերցելիս հստակ տպավորություն է ստեղծվում, որ այս օրենսդրական բացը հաղթահարվել է. անձեռնմխելիության հարցին անդրադարձել են դատավոր Ազարյանը, անուղղակիորեն անդրադարձել են այլ ատյաններ, նաև Վճռաբեկ դատարանը: Գիտեք, Սահմանադրության անմիջական գործողությունը ոչ ոք չի վերացրել, և դատավորները կարող էին, եթե անձեռնմխելիության վերաբերյալ հարց էր քննարկվում, ուղղակիորեն կիրառել Սահմանադրությունը: Որևիցե տեղ Սահմանադրության կիրառման արգելք չկա որևէ պետական մարմնի կողմից: Դատավարական օրենսգիրքը բաղկացած է Սահմանադրությունից, տվյալ օրենսգրքից և այլ իրավական ակտերից. Սահմանադրության անմիջական կիրառման հնարավորություն ունեցել են և կիրառել են:

– Այս որոշումն անձեռնմխելիությա՞ն մասին է, թե՞ մարդու ազատության իրավունքի:

– Սա բավականին հետաքրքիր հարց է: Ըստ էության, չորս հոդվածով հակասահմանադրական է ճանաչվել օրենսդրական բացը, և չորսն էլ վերաբերում են մարդու իրավունքներին: Այն հիմնական նորմերը, որոնք նախատեսում են նախագահի, դատավորների, պատգամավորների անձեռնմխելիությունը, դրանց անդրադարձ չկա, այսինքն՝ այն բուն հոդվածը, որը վերաբերում է նախագահի անձեռնմխելիությանը, այդ հոդվածին հակասող չի ճանաչվել: Փորձ է կատարվում ներկայացնել, որ գործ ունենք մարդու իրավունքների խախտման հետ, ոչ թե պաշտոնատար անձի կարգավիճակի, որոշակի սահմանափակումների ու արտոնությունների կամ անձեռնմխելիության հետ: Իհարկե, ի սկզբանե դիմումի հիմքը եղել է Սահմանադրության երկրորդ գլուխը, որովհետև քաղաքացիները կարող են ՍԴ դիմել, եթե խախտվել են Սահմանադրության երկրորդ գլխում նախատեսված իրենց իրավունքները: Այդուհանդերձ, եթե նորմը հակասահմանադրական է ճանաչվում, այն հակասահմանադրական է ճանաչվում ոչ թե մեկ անձի համար, այլ անորոշ անձանց շրջանակի համար: Եվ եթե իրոք գտել ենք Սահմանադրության հետ հակասություն, այսինքն՝ Սահմանադրության մեջ առկա է անձեռնմխելիության վերաբերյալ նորմ, և առկա չէ օրենսդրության մեջ ու համապատասխան ընթացակարգեր երաշխավորված չեն, ապա առնվազն պետք է հղում կատարվեր նաև այդ նորմին, որը նախատեսում է անձեռնմխելիություն, սակայն չի կատարվել. Եվրոպական դատարանին բնորոշ անհասկանալի ինչ-որ ընթացակարգով որոշում է:

Որոշումն այլ խնդիր էլ ունի: Դատավորներից մեկը ՍԴ-ում բարձրացրել էր այդ որոշման կայացման գործընթացին ՍԴ որոշ անդամների մասնակցության անհնարինության հարցը, և այդ հարցը չի քննարկվել: Անգլիական իրավունքում մի լավ կանոն կա. ոչ ոք չի կարող դատավոր լինել սեփական գործով: Եվ եթե սույն գործով որևէ դատավորի մասնակցության անհնարինության հարց է բարձրացվում, ապա առնվազն պետք է անդրադարձ կատարվի դրան, ի վերջո՝ մենք գործ ունենք Սահմանադրական դատարանի որոշման հետ:

Որոշման կայացմանը զուգահեռ եղել է երկու հատուկ կարծիք: Կարո՞ղ եք ենթադրել՝  ինչ կարծիքներ են:

– Միայն կարող եմ ասել, որ հայտարարվեց՝ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը և Արմեն Դիլանյանը ունեն հատուկ կարծիք, որը տասն օրվա ընթացքում պետք է հրապարակվի: Մինչև չհրապարակվի, չենք կարող ենթադրել, թե ինչ կարծիքներ են:

– Ստացվում է, որ ՍԴ որոշումը անձեռնմխելիությանն է հասցեագրված, կոնկրետ անձի անձեռնմխելիությանը:

– …Երկու ընթացակարգ կա ՍԴ-ում՝ վերացական վերահսկողության և անհատական դիմումի իրավունքի ընթացակարգ. ՍԴ-ն վերցրել է անհատական դիմումը, բայց ըստ էության՝ վերացական վերահսկողության շրջանակում է անդրադարձել հարցին…

– Այս որոշումն, ըստ Ձեզ, որևէ հեռահար նպատակ ունի՞:

– Ես չեմ ուզում անգամ մտածել, որ բացի Սահմանադրությամբ նախատեսված նպատակներից, ՍԴ-ն առաջնորդվել է այլ նկատառումներով: Բայց կան որոշակի փաստեր, որոնց չենք կարող չանդրադառնալ. առաջին՝ ՍԴ անդամների մասնակցության անհնարինության վերաբերյալ միջնորդության չքննարկվելը, երկրորդ՝ բովանդակությունը. նախագահի անձեռնմխելիության իրավունքը նախատեսված է նախագահի լիազորությունները սահմանող հոդվածում…, ՍԴ որոշման մեջ զուտ մարդու իրավունքների տեսանկյունից է վերլուծվում… Պետության նախագահը, որպես ինստիտուտ, իրավունք չունի դուրս գալ իր լիազորությունների շրջանակից: Ես չեմ ուզում օրինակներ բերել, չեմ ուզում վիրավորել, բայց բազում հանցագործություններ, այդ թվում նաև հանցագործություններ՝ ըստ միջազգային իրավունքի, կատարվել են պաշտոնական կարգավիճակում: Եվ որևիցե դատարան չի կարող դա դիտարկել որպես անձեռնմխելիության հիմք: Եթե լիազորությունները չարաշահվել են և կատարվել են հանցագործություններ, ՀՀ Սահմանադրության որևէ դրույթից չի բխում, որ քրեորեն պատժելի արարքի համար պատասխանատվությունից հնարավոր է խուսափել: Որոշման ձևակերպումներն անհասկանալի են:

Այս որոշումը քրեական հետապնդումը դադարեցնելու նպատա՞կ է հետապնդում:

– Պաշտպանական կողմն օգտվելու է այն ձևակերպումներից որոնք առկա են: Իհարկե, խորքային վերլուծության պետք է ենթարկել որոշումը, բազում շերտեր կան…

Ես հասկացա, որ ՍԴ շուրջ ճգնաժամը խորանում է:

– Ցավում եմ, բայց այո:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում