Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Նախավարժանք մեծ խաղից առաջ. ինչի մասին էր Քոչարյանի գործով ՍԴ որոշումը

Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի վճիռը «ավարտվեց ոչ ոքի»: Սա, իհարկե, պայմանական բնորոշում է, սակայն ակնառու է, որ ՍԴ վճիռը խորացրեց Քոչարյանի գործում, այսպես ասած, իրավա-քաղաքական թնջուկը: Իհարկե, թնջուկի մասով էլ կան տարբեր կարծիքներ, որովհետև հանրության մի զգալի մասի համար նա մեղավոր է և պետք է պատասխան տա առանց ավելորդ իրավական սեթևեթանքի, մեկ այլ մաս ուզում է ավելի համոզիչ և փաստարկված, այսպես ասած, պաշտպանական կողմին կառչելու տեղ չտվող գործընթաց, այդպիսով նաև որպես արդարադատության հետագա արդիականացման նախադրյալ, իսկ մեկ այլ մաս ընդամենը համարում է, որ նա հերոս է: ՍԴ որոշումը սնուցում է հենց այս իրավիճակը, չտալով հանգուցալուծման որևէ բանալի: Հասկանալի է, որ որևէ բանալի էլ չէր լինելու միարժեք ընկալելի, սակայն, այդուհանդերձ, որոշակիությունը կլիներ ինչ-որ բան: Իսկ առայժմ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ ՍԴ որոշմամբ նա պետք է ազատ արձակվի, իսկ մյուս կողմում կարծիքներ են, որ ՍԴ որոշումը չի տալիս այդպիսի հիմք:

Այդուհանդերձ, սա էլ իրավիճակ է, որը բնորոշում է թերևս մի շարք իրավա- քաղաքական ասպեկտներ: Նախ, ՍԴ որոշումն այդուհանդերձ վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրվական գործընթացի, այսպես ասած, ամբողջապես անհիմն լինելու նրա պաշտպանների ու համակիրների պնդումներն այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Մյուս կողմից, ՍԴ որոշումը, այն էլ մի քանի օր հետաձգվելուց հետո, վկայում է, որ քաղաքական ասպեկտում ևս կա զգալի հարաբերականություն, և Քոչարյանի կամ մարտիմեկյան գործի քաղաքական տողատակը ևս գտնվում է հարաբերական ազդեցությունների և փոխազդեցությունների դաշտում:

Այստեղ երկրորդ նախագահը, կամա թե ակամա, հայտնվել է մի դերում, որում նա խաղում է թերևս ներքին ու արտաքին բոլոր շահագրգիռ սուբյեկտների օգտին, իրենից բացի, որքան էլ առերևույթ լինի տպավորություն, որ դատական այս զիգզագում արձանագրվում են երկրորդ նախագահի հաջողություններ: Դրանք շատ չնչին հանգամանքներ են այն լայն տողատակում, որ առկա է Ռոբերտ Քոչարյանի կամ մարտիմեկյան գործում և որն առնվազն ստացել է հայ-ռուսական շատ ավելի լայն շրջանակ, եթե չասենք ավելի ընդգրկուն դիապազոնի մասին:

Այս տեսանկյունից, ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը հնարավոր է բնութագրել թերևս իբրև «մերձքաղաքական հետախուզություն» իրավական մեխանիզմների կիրառումով: Միաժամանակ, ՍԴ որոշումով թերևս շոշափվեցին նաև հանրային որոշակի տրամադրություններ: Չմոռանանք, որ Սահմանադրական դատարանում կա Ռոբերտ Քոչարյանին առնչվող այլ գործ, որի հարցում արդեն ֆորմալ ներգրավվածություն են ստացել Վենետիկի հանձնաժողովն ու ՄԻԵԴ-ը, որոնց ՍԴ-ն ուղարկել է այդ գործը, այսպես ասած, խորհրդատվական աջակցության համար: Վենետիկի հանձնաժողովը արդեն տվել է խորհրդատվություն տրամադրելու պատրաստակամություն, ինչը նշանակում է, որ Եվրոպայի խորհրդի մակարդակով ընդունվել է «խաղի հրավերը», ինչն էլ, իր հերթին, ևս մեկ անգամ նշանակում է, որ ՍԴ-ում քննված և հարաբերական որոշման արժանացած գործը կարող է լինել նախավարժանք մեծ խաղից առաջ: Այդ համատեքստում էլ պետք է դիտարկել, թե ՍԴ ներկայիս որոշումն ինչ մեկնաբանության կարժանանա Ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ մարտիմեկյան այդ գործը գտնվում է Աննա Դանիբեկյանի ենթակայության ներքո և որը արդեն իսկ նշանակել է առաջին նիստի օրը՝ սեպտեմբերի 12, ընդ որում՝ ՍԴ-ում Քոչարյանի գործի քննությանը զուգահեռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում