Sunday, 19 05 2024
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով

Երևանի արժանապատիվ պատասխանը Մոսկվային․ Ռուսաստանում պետք է հասկանան՝ իրավիճակ է փոխվել

«․․․Հարցի ձևակերպման այդ ձևը կարծել է տալիս, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կասկածների լեգիտիմ իրավունք ունի, իսկ մենք մեր կողմից՝ ոչ։ Ռուսաստանը միշտ իրավունք ուներ կասկածելու, և մենք միշտ կասկածվողի դիրքում էինք։ Եվ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Օրինակ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Ես սրանով ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից․ մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ահա այդ կարևոր հիմքի վրա պետք է մեր հարաբերությունները զարգանան և բարելավվեն անդադար։ Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ։ Ես վստահ եմ՝ այսօր մեր հարաբերությունները նշանավորվում են այդ արժանապատվությամբ։ Մենք ճիշտ նույնքան իրավասու ենք կասկածելու որևէ մեկին, որքան որևէ մեկը կարող է կասկածել մեզ։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։ Թող ոչ ոք չկարծի, թե կասկածների վերացումը պետք է մաս կազմի միայն մեր օրակարգի»,- ահա այսպես է Նիկոլ Փաշինյանն անդրադարձել «Նովել դը Արմենի» պարբերականի՝ «Ի՞նչ եք կարծում՝ արդյոք հաջողվե՞լ է հաղթահարել այն կասկածները, որ կարող էին ծնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ Թավշյա հեղափոխությունից հետո։ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, և հակառակը» հարցին։

Այս կտորը Նիկոլ Փաշինյանի հիշյալ հարցազրույցի ամենակարևոր, առանցքային դրվագն է։ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում կարծես թե հաղթահարում է կաշկանդվածությունը՝ ինքնիշխանության կոնկրետ ուղերձներ հասցեագրելով Մոսկվային։ Սա, անշուշտ, դրական է։

Իհարկե, մեկ հայտարարությունը, այն էլ հարցազրույցի մակարդակով, քիչ է համապարփակ գնահատական տալու և հեռուն գնացող հետևություններ անելու համար։

Սակայն այսօր տեղի ունեցած մեկ իրադարձություն ու դրան հետևած արձագանքները հուշում են, որ հայ-ռուսական հարաբերությունների նոր որակին պատրաստ չեն ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Հայաստանի քաղաքական կյանքի որոշակի սեգմենտում։

Ռուս ակտիվիստ, Կալուգայում «ռուսական երթերի» կազմակերպիչ, Ռուսաստանում արգելված «Ռուսներ. էթնոքաղաքական միավորման» Կալուգայի մասնաճյուղի նախկին ղեկավար Վիտալի Շիշկինը փախստականի կարգավիճակ է ստացել Հայաստանում: «Ես շնորհակալ եմ Հայաստանին՝ ինձ՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով հալածվող քաղաքական գործչիս, փախստականի կարգավիճակ տալու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Շիշկինը:

Ըստ Շիշկինի՝ ապաստան հայցողի խնդրագրում հրապարակված լուսանկարի՝ նա Հայաստանի իշխանություններից ապաստան է խնդրել 2019 թվականի փետրվարին: Այնտեղ նաև նշված է, որ նա մշտապես բնակվում է Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում: Վիտալի Շիշկինի էջի տեղեկությունների համաձայն՝ վերջինս հանդիսանում է «Քաղբանտարկյալների երեխաներին օգնություն ցուցաբերելու միջազգային բարեգործական հիմնադրամի» և «Ո՛չ ապօրինություններին, խոշտանգումներին և ստրկությանը» միջազգային հասարակական կոմիտեի նախագահը: Վիտալի Շիշկինը կալանավորված է եղել 2015 թվականի փետրվարի 13-ից մինչև 2019-ի հունվարի 10-ը՝ «Զանգվածային անկարգությունների կոչերի», «Ատելության և թշնամանքի սերմանմանն ուղղված գործողությունների» մեղադրանքներով:

Պաշտոնապես առայժմ հաստատված չեն Շիշկինի ներկայացրած տեղեկատվությունն ու ֆեյսբուքյան էջում տեղադրված փաստաթղթի իսկությունը։

Ենթադրում եմ՝ Շիշկինը չի ստում, սակայն ավելի արտառոց է այն փաստը, որ նրա ֆեյսբուքյան գրառումն արդեն բուռն քննարկումների թեմա է դարձել Հայաստանում։ Հին համակարգի ներկայացուցիչներն անխնա քննադատության են ենթարկում Փաշինյանին հայ-ռուսական հարաբերություններին հասցված «մահացու» հարվածի համար։

Սկզբունքորեն՝ դաշնակից երկրները փոխադարձաբար հրաժարվում են միմյանց քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալ, մանավանդ եթե նրանց գործերում քաղաքական հետք կա։ Սա, իհարկե, ճշմարտություն է, սակայն Փաշինյանի այսօրվա ընդդիմախոսները հայ-ռուսական հարաբերությունները պատկերացնում են վասալային ռեժիմում, երբ Մոսկվային կարելի է ամեն ինչ, իսկ Երևանը մշտապես պետք է հանդես գա արդարացողի ու «կրտսեր եղբոր» կարգավիճակով»։

Նախկինները մոռանում են, որ դաշնակցային հարաբերությունների ոգին առաջինը խախտել է հենց Մոսկվան՝ տանիք դառնալով քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ Միհրան Պողոսյանի համար ու պատսպարելով Մարտի 1-ի գործով երկու կարևոր ֆիգուրանտներին։

Եթե անգամ Շիշկինի գործը այն ընթացքում է՝ ինչպես ներկայացրել է ռուս ակտիվիստը, ապա Հայաստանի իշխանությունները միանգամայն արժանապատիվ են վարվել, այսպես ասած՝ հայելային պատասխան տալով Մոսկվային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում