Saturday, 27 04 2024
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Մոսկվան բոլոր առիթները օգտագործում է Հայաստանի նոր իշխանություններին թուլացնելու համար

Արդյոք Ռ. Քոչարյանին ծննդյան առթիվ Պուտինի շնորհավորանքը քաղաքական ենթատեքստ ունի: «Առաջին լրատվական»-ի հետ այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց. «Այն փաստը, որ հայաստանյան և ռուսական լրատվամիջոցներում քննարկվում է այդ հարցը, թույլ է տալիս եզրակացնել, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավը բոլոր առիթներն օգտագործում է ՀՀ իշխանություններին թուլացնելու համար, ակնհայտ է, որ փորձ է արվում Հայաստանում ազդել հասարակական կարծիքի վրա՝ փոխելով դեպի նեգատիվը իշխանությունների նկատմամբ: Եվ դա պետք է դիտարկել ոչ միայն Քոչարյանի շուրջ զարգացումների համատեքստում, այլ ընդհանրապես հեղափոխությունից հետո: Որքան էլ հայտարարվի, որ փայլուն հարաբերություններ կան Մոսկվայի և Երևանի միջև, որքան էլ հանդիպումների ժամանակ իրար ժպտան Փաշինյանն ու Պուտինը, պարզ է, որ այն, ինչ Հայաստանում կատարվել է անցած տարվա ապրիլ-մայիսին, դժվար թե Ռուսաստանին երջանկացրել է…

Դժգոհություն կա Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ, Ռուսաստանի իշխանությունների հասցեին կոմլիմենտներ տարածելով՝ այդ դժգոհությունը չի ստացվելու հաղթահարել, որովհետև խնդիրը և քաղաքական հարցերի վերաբերյալ մոտեցումների տարբերություններն այնքան խորն ու արմատական են, որ դրանք ուղղակի բարի խոսքերով հնարավոր չէ կոմպենսացնել:

Հասարակության մեջ կան զարգացումներ, որոնք նպաստավոր չեն այսօրվա իշխանությունների համար, վարկանիշի անկումն ակնհայտ է, իշխանության ներսում կան որոշակի հակասություններ, այդ ամենը խրախուսում է Ռուսաստանի կողմից այդպիսի հոգեբանական ճնշումները: Մենք պետք է պատրաստ լինենք, որ դրանք ավելի հաճախ են լինելու»:

Անդրադառնալով Արցախում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ Բ. Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չէր կարող ազդեցություն չթողնել Արցախի վրա, և ենթադրվում է, որ Արցախում էլ պետք է որակական փոփոխություններ լինեն. «Տրամաբանական է, որ Արցախի իշխանությունը չի ուզենա, որ այդ փոփոխությունները կատարվեն. այստեղից էլ հակասություններ են առաջացել Հայաստանի և Արցախի իշխող վերնախավի միջև: Քանի դեռ այդ հակասությունները կոմպրոմիսային լուծումներ չեն ստանում, վտանգ կա, որ դրանք սրվելու են»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում