Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսակցությունն Արցախի հետ. նուրբ դիմակայություն

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ուղերձ հղելով Արցախի անկախության տարեդարձի առիթով, փաստացի այդ առիթն օգտագործել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչով դիմելու համար: Իսկ այդ կոչը առնչություն ունի ոչ թե Արցախի անկախությանը կամ անվտանգությանը, այլ գործնականում պարունակում է հենց իր՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիրքերից բխող մտահոգություն: Երկրորդ նախագահը համարում է, որ. «Արցախի ռազմաքաղաքական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղաքական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև»: Ուղերձում այդ հիշատակումը, նախ, ինքնին արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այսպես ասած, «առավելագույն ջանք չգործադրելը» այն խնդիրների հարցում, որ մատնացույց է անում Ռոբերտ Քոչարյանը:

Ստացվում է, որ նրա ուղերձն իսկ արձանագրում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առնվազն մի շոշափելի մասում աջակցություն չունենալու հանգամանքը: Ընդ որում՝ խոսքը թերևս առնչվում է առնվազն շոշափելի մի մասի, հակառակ դեպքում երկրորդ նախագահը չէր զգա ուղերձում այդ հանգամանքին անդրադառնալու և կոչի անհրաժեշտություն, ավելորդ ուշադրություն բևեռելով դրա վրա: Այստեղ ամբողջ հարցն այն է, որ հատկապես ի՞նչ տողատակով է արտահայտվում երկրորդ նախագահի մտահոգությունը: Այսինքն՝ նրա համար խնդիրն այն է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պայմանավորվե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, որը ունեցավ օգոստոսի 5-ի ելույթը հենց այդ ղեկավարության ներկայությամբ, թե՞ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է նաև այլ խնդիր, գուցե Փաշինյանի հետ պայմանավորվելուն զուգահեռ: Խոսքը տվյալ դեպքում այն մասին է, որ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է այդ ղեկավարության՝ ավելի շատ Սերժ Սարգսյանի քաղաքական մարտավարության ու ռազմավարության ենթակայությունը, քան իր: Ու, թեև Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ աջակցում է Ռոբերտ Քոչարյանին և ակնկալում արդարադատության հաղթանակ, այդուհանդերձ, աջակցությունն իսկ նշանակում է, որ կան, այդուհանդերձ, սկզբունքային տարբեր մոտեցումներ:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական ծրագրերի և հավակնությունների տրամաբանության մեջ՝ համենայնդեպս, որը շարադրել է առայժմ իր տարբեր հարցազրույցների, ելույթների, նաև համախոհների տարբեր տեքստերի միջոցով, իր քաղաքական ճանապարհը կամ ծրագիրը դիտարկում է ընդդիմության տիրույթում գերակա: Երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահի կարգավիճակում հայտարարում է իր և կուսակցության աջակցության մասին, որ պատրաստակամ են ցուցաբերել Ռոբերտ Քոչարյանին, դրանով վկայում է, որ քաղաքական-ծրագրային առումով այդուհանդերձ ունեն տարբեր ճանապարհներ և նպատակներ, տարբեր առաքելություններ: Իսկ Սերժ Սարգսյանի աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի որպես պաշտպանական ռեսուրս: Առավել ևս, որ կա քաղաքական ծրագրային գծերի կամ ճանապարհների տարբերություն և բարդ է ասել, թե Սերժ Սարգսյանը հատկապես ինչի՞ համար է որոշել իր աջակցությունը հայտնել երկրորդ նախագահին, դա իր քաղաքական ծրագրի ո՞ր դրվագի համար է այսպես ասած՝ հաշվարկել: Իսկ ով ով, սակայն Ռոբերտ Քոչարյանը, թերևս, ամենից լավատեղյակ է Սարգսյանի հաշվարկային այդ կարողությանը, որովհետև նախորդ տասնամյակում բավականին հաճախ է բախվել դրա հարուցած խնդիրներին, երբ իր հերթին ձգտում էր լուրջ խնդիրներ առաջացնել Սերժ Սարգսյանի նախագահության համար: Ահա այս իրավիճակը, թերևս, ուրվագծում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Ռոբերտ Քոչարյանի «ուղերձային խոսակցության» նուրբ տողատակեր, հատկապես, երբ այդ «խոսակցությունը» համեմատում ենք նույն ռազմաքաղաքական ղեկավարությանը հղված Սերժ Սարգսյանի շնորհավորական «ուղերձ-խոսակցության»՝ արմատապես տարբերվող թե՛ բովանդակության, թե՛ տոնայնության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում