Tuesday, 30 04 2024
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում

«Որևէ ողջամիտ կառավարություն չի կարող այս ուսումնասիրության հիման վրա թույլատրել Ամուլսարի շահագործումը»

«Որևէ ողջամիտ կառավարություն չի կարող այս ուսումնասիրության հիման վրա թույլատրել Ամուլսարի շահագործումը։ Սա միանշանակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը՝ անդրադառնալով Ամուլսարի վերաբերյալ նշանակված միջազգային փորձաքննության եզրակացության։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Լևոն Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ կարդացել է 100 էջ ջրերի մասը և տպավորություն է ստացել, որ տարիներ շարունակ իրենց բարձրացրած խնդիրները, միջազգային 4 փորձագետների եզրակացությունները խնդրի վերաբերյալ արտացոլված են այդտեղ։ «Փաստվել է, որ «Լիդիանի» կողմից մի շարք խնդիրներ բարձրացված, լուսաբանված, փորձաքննված չեն և այդ վիճակում հնարավոր չէ ասել, թե հանքավայրի շահագործման դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Հստակ գրված է՝ դա, ընդ որում, բազմաթիվ խնդիրների և տարրերի հետ է կապված։ Այդ ամեն ինչը գրված է, և ընդհանուր տրամաբանությունը այնպես է, որ եթե ինչ-որ մեկը թույլ տա այդ հանքավայրը շահագործեն, ապա մոտ 3 տարվա աշխատանք կա ապացուցելու, որ հանքավայրը հնարավոր է անվտանգ շահագործել։ Ես այսքանն եմ հասկացել հատկապես ջրերի մասով»,-ասաց Գալստյանը՝ հավելելով, որ այս ուսումնասիրությունն այն մասին չէ՝ հանքավայրը կարելի է շահագործել, թե ոչ։ Ուսումնասիրությունն այն մասին է, թե ինչ կերպ է մինչև հիմա գնահատվել «Լիդիանի» կողմից այդ ամեն ինչը։ Ինչպես են «Լիդիանի» փաստաթղթերում ներկայացվել խնդիրները, ինչքանով են դրանք ճիշտ, հիմնավոր, հավաստի, գիտականորեն հիմնավորված, որքանով են ընկերության մեթոդները միջազգային չափանիշներին համապատասխան։ «Ձեզ ասեմ, որ ուսումնասիրության մեջ 4-5 անգամ հղում է արված այն գիտնականի հետազոտությանը, որը որ 2017 թվականին անկախ հետազոտել էր Ամուլսարի ծրագիրը։ Ջրերի մասով հստակ, պարզ երևում է, որ «Լիդիանի» կողմից կան բազմաթիվ բացթողումներ, վտանգների ոչ լրիվ բացահայտում, կիսատ փորձաքննություններ, կիսատ եզրակացություններ։

Ինչ-որ մեկը պետք է աներ դա, որը չի արել։ Իսկ փորձաքննության մեջ նշված է, որ «Լիդիանը» չի արել այդ ամենը և, հետևաբար, այս վիճակում դժվար է ասել, թե ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ հանքավայրի շահագործումից հետո»,- նկատեց բնապահպանը։

Լևոն Գալստյանն ընդգծեց, որ այս ուսումնասիրությունը չի կարող կառավարության համար որոշիչ լինել։ Կառավարությունը չի կարող սրա վրա հիմնվելով որոշում կայացնել՝ թույլատրել շահագործել Ամուլսարը, թե չթույլատրել։ Այս ուսումնասիրությունը վերաբերելի է բացառապես այն քրեական գործին, որի շրջանակներում այն նշանակված էր։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին կառավարության նիստում որոշում ընդունվեց պետական բյուջեից գումար հատկացնել Ամուլսարի փաստաթղթերի փորձաքննության գործում ներգրավված միջազգային ընկերությանը։ Գումարը կազմում է 396 900 դոլար։

2018 թվականի նոյեմբերի 8-ին հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն հայտարարել էր միջազգային մրցույթ, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 միջազգային մասնագիտական ընկերություններ:

Մրցույթում հաղթող է ճանաչվել Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը, որն իր աշխատանքի դիմաց պահանջել էր 396 900 ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք`2018-ին կառավարությունը կասկածներ հայտնեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունը նախկին իշխանությունների օրոք տրվել է օրենքի խախտմամբ։ Այն տրվել է հանքը շահագործող« Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ի հիման վրա։ ԲՆ-ը սեփական փորձաքննություն չի իրականացրել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում