Վերջերս անդրադարձել էինք ՀՀ քաղաքացի Կարեն Խաչատրյանի բաց նամակ- դիմումին՝ ուղղված ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանին, որով քաղաքացին խնդրում էր Լենա Նազարյանին ուշադրության և հսկողության ենթարկել թիվ ԵԱՆԴ/5228/02/15/քաղաքացիական գործով դատարանի կողմից կայացրած վճիռը, որը իրականացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանի կողմից:
Նշված վճռում դատավորը հակընդդեմ հայցվորների պահանջը բավարարելու նպատակով հիշատակել է գոյություն չունեցող փաստեր, տվյալներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև երբևէ չեն հնչեցվել որևէ մեկի կողմից և չեն բխում դատարանում հետազոտված ապացույցներից։ Ավելին՝ դատավճիռը կայացրել է ենթադրությունների հիման վրա:
Հանդիպումը չուշացավ, թեպետ արձակուրդների ակտիվ շրջան է, բայց Ազգային Ժողովի փոխխոսնակ տիկին Նազարյանը և իր աշխատակազմի իրավաբան փորձագետ Ժանետտա Աթոյանը հանդիպեցին բաց նամակի հեղինակ Կարեն Խաչատրյանի հետ, որը դատարանի ապօրինի կեղծիքներով ընդունված որոշման դեմ ներկայացավ ապացույցների մի ողջ փաթեթով էր ներկայացել:
Տիկին Նազարյանը երկար լսելուց, հարցեր ուղղելուց հետո խոստացավ, որ իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի արդարությունը վերականգնելու համար: Կարեն Խաչատրյանի պահանջ-խնդրանքն էր, որ իր կողմից ներկայացված բոլոր փասթաթղթերը ուսումնասիրեն մասնագետները՝ տեսնելով կեղծիքն ու սուտը, որն ակներև է նույնիսկ դպրոցականի համար՝ նոր քննություն սկսեն։ Գուցե հենց այս գործով էլ նոր Հայաստանում նոր արդարադատության հիմքեր դրվեն։
Հիշեցնենք նաև, որ Կարեն Խաչատրյանը բողոքով դիմել էր Գլխավոր դատախազություն, որ ԵԱՆԴ/ 5228/02/15 քաղաքացիական գործով դատարան է ներկայացվել կեղծ ապացույցներ և ստացել ՀՀ գլխավոր դատախազության որոշումը, ըստ որի՝ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժինը վարույթ է ընդունել թիվ 17160619 քրեական գործը և այն մակագրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր –Նորք վարչական շրջանների դատախազ Վ. Միլիտոնյանին և ՀՀ ոստիկանության ԵՔՎ Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնակատար ոստիկանության մայոր Ռ. Պողոսյանին:









































