Հյուսիսային Մակեդոնիայում Իսրայելի դեսպան Դան Օրյանը երկրի նախագահ Ստևո Պենդարովսկիի հետ հանդիպման ժամանակ մեկ ձեռքով ձեռնականգ է կատարել։ Լուսանկարը հրապարակվել է դիվանագետի Facebook-յան էջում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ քննարկել է երկրների միջև տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցությունը։
Պենդարովսկու խոսքով՝ Իսրայելի դեսպանը ձեռնականգը ցույց է տվել հանդիպման ոչ պաշտոնական հատվածում։
«Թող դրդապատճառ դառնա և ևս մեկ փաստակ այն բանի, թե ինչու են մարզումներն այդքան կարևոր, երբեմն նաև զվարճալի»,-ասել է նախագահը։