Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայաստանին խորը ճգնաժամ է սպասվում, քանի որ մեր հիվանդ տնտեսությունը կապված է Ռուսաստանի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-1998թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

– Պարոն Ասատրյան, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին երկու ամիսների տնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ ՀՀ տնտեսությունը գրանցել է 2.4 տոկոս տնտեսական ակտիվություն: Աճ կա նաև շինարարության ոլորտում: Բայց դրան զուգահեռ անկում կա արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության, արտաքին առևտրի ոլորտներում: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները:

– Ինքնին, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը դրական է, ուրեմն դրական երևույթ է: Այլ հարց է, թե այդ դրականը բավարա՞ր է արդյոք՝ լուծելու համար մեր երկրի առջև կանգնած խնդիրները: Իսկ եթե ուզում ենք գնահատել, պետք է համեմատենք նախորդ տարիների ցուցանիշների հետ: Միշտ փետրվարն ավելի աշխույժ ամիս է եղել, հունվարն էլ միշտ, գիտեք, քնած ամիս է: Մենք ուտում-խմում ենք՝ փառք ասելով մեր կառավարությանը, որն անհասկանալի բան է անում՝ սոված երկրում մարդկանց 10 օր ուղարկում է տներ, ասում է՝ մի աշխատեք: Մարդկության պատմության ընթացքում այսպիսի անհեթեթ բանի շատ քիչ կհանդիպեք: Ինչևէ, այս իմաստով փետրվարը մեր տնտեսության համար մեկնարկային ամիս է, և փետրվարյան ցուցանիշերի հիման վրա կարելի է դատել գալիք ժամանակահատվածի մասին:

Հարկ է ընդգծել, որ, օրինակ, տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա փետրվարին կազմել է 8.8 տոկոս, իսկ 2012թ.-ին՝ 9.7 տոկոս, և 2014թ. 2.4 տոկոս ցուցանիշը բավականին ցածր է: Իսկ երբ անդրադառնում ենք տնտեսության կառուցվածքին, մտահոգություններն ավելի շատ են: Այսպես. նախորդ տարվա փետրվարի համեմատ արդյունաբերության  ոլորտում անկում է արձանագրվել, և արդեն որերորդ ամիսն է՝ շարունակաբար գրանցվում է էլեկտրաէներգիայի արտադրության անկում, ինչն առնվազն մտահոգությունների տեղիք պետք է տա:

Հրապարակված հաշվետվությունում առկա են նաև դրական տեղեկություններ, մասնավորապես աճ է արձանագրվել վաղուց ի վեր անկում ապրող շինարարության ոլորտում: Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության ծավալների անկմանը, վախենում եմ, որ դա միտում ունի ավելի խորանալու: Մի բան ակնհայտ է՝ մենք մուտք ենք գործել մեր տնտեսական պատմության  ամենաբարդ տարիներից մեկը:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում կառավարությանն անվստահություն հայտնելու հետ կապված չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը:

– Այստեղ կառավարությունը փոխես-չփոխես՝ նույն բանն է: Իշխանության որակական փոփոխության մասին պետք է մտածել: Պետք է ջարդվի այն քաղաքական մենաշնորհը, որը հաստատել է ոչ մի բանի համար պատասխանատվություն չկրող իշխող կուսակցությունը: Բերեք, ձեր կարծիքով, լավագույն կառավարությունը, նույնն է անելու, ինչ այսօրվա կառավարությունն է անում: Իշխանության որակի, փոփոխության համար կարևորը համակարգային փոփոխությունն է, առանց որի ես չեմ հավատում, որ դրական արդյունք կլինի:

– Ասացիք, թե մենք մտնում ենք մեր տնտեսական պատմության ամենաբարդ տարիներից մեկը: Մաքսային միությանն անդամակցությո՞ւնը նկատի ունեք:

– Եվ ՄՄ-ին անդամակցելը, և Ռուսաստան-Ուկրաինա վերջին զարգացումները, հիմա արդեն կարելի է ասել՝ ՌԴ-աշխարհ հարաբերությունները: Այս երկու ամիսներին ՌԴ տնտեսության մեջ որոշակի բացասական պրոցեսներ են կատարվել: Ֆինանսական շուկայում ընդհանուր անկում կա՝ միայն մարտ ամսին տեղի է ունեցել բորսայական ինդեքսի մոտ 12 տոկոսի արժեզրկում: Տարեսկզբից ռուսական ռուբլին արժեզրկվել է 10 տոկոսով: Այս երկու երևույթները լուրջ խորքային գործընթացների հետևանք են: Իսկ դա նախ՝ կապիտալի փախուստն է: ՌԴ պաշտոնյաների հայտարարության համաձայն՝ հունվար-փետրվար ամիսներին այդ երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 35 միլիարդ դոլար: Սա ահռելի մեծ թիվ է, և եթե այս տեմպով շարունակվի, ապա տարին փակելու են ավելի քան 200 մլրդ դոլարի արտահոսքով: Դա շատ լուրջ հետևանքներ կունենա, և արդյունքում ՌԴ տնտեսությունը կամ պետք է սեղմվի, կամ պետք է հայթայթվեն ֆինանսական միջոցներ այլ աղբյուրներից, որը տվյալ իրավիճակում կլինի շատ ավելի թանկ: Անցած տարի ՌԴ տնտեսական աճը կազմել է ընդամենը 1.3 տոկոս: Զարգացող երկրների համար դա շատ ցածր ցուցանիշ է: Ընդ որում, զարգացած երկրներում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է եղել, և սա համաշխարհային տնտեսության մեջ բացառիկ երևույթ է: Մասնագետների գնահատմամբ՝ ՌԴ-ի տնտեսությունը ռեցեսիայի մեջ է:  ՌԴ-ն ունի հիվանդ տնտեսություն, որը դիվերսիֆիկացված չէ, այն նստած է «նավթային ասեղի» վրա: Դրան ավելացրած՝ նաև քաղաքական գործընթացները: Փողը վախենում է անկայունությունից, կռվից, կրակոցից: Բացի այդ, նշված երևույթների ներքո ՌԴ-ում ընդհանրապես տեղի է ունենում բոլոր տիպի արժեքների արժեզրկում, որի դրսևորումը կտեսնենք թե անշարժ գույքի, թե այլ շուկաներում: Ամփոփելով՝ ասենք, որ այս տարի ՌԴ տնտեսությունը կանգնած է անկման վտանգի առաջ:

– ՌԴ-ի տնտեսության այդ պայմաններում Հայաստանը որոշում է ինտեգրվել այդ երկրի ազդեցության ներքո ձևավորվող ՄՄ-ին, ինչը հավանաբար տեղի կունենա մի քանի ամսից: Այդ հանգամանքն ի՞նչ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

– Ես կարծում եմ, որ խորը ճգնաժամ է սպասվում, քանի որ մեր՝ առանց այն էլ հիվանդ տնտեսությունը կապված է այդ երկրի հետ: Նախ՝ մեր տնտեսությունը բավականին բաց է, և ՌԴ-ի շուրջ տեղի ունեցող այս քաղաքական-տնտեսական իրադարձությունները բացասաբար են ազդելու: Դրան ավելացնենք այն տնտեսական խնդիրները, որ մենք ունեցել ենք տարիներ շարունակ, մենք կանք և մնում ենք մենաշնորհային՝ մի քանի ընտանիքների ձեռքում կենտրոնացած տնտեսություն, որտեղ ծաղկում են կոռուպցիան և կամայականությունները: Մենք ունենք միակողմանի սնվող տնտեսական համակարգ. խոսքը մասնավոր տրանսֆերտների մասին է, որը դարձել է մեր տնտեսության որոշիչ ճյուղ: Միայն բանկային համակարգով ֆիզիկական անձանց տրանսֆերտները հասնում են բյուջեի 60-70 տոկոսի մակարդակին: Բոլորս էլ հասկանում ենք, որ դա ամբողջ հոսքը չէ: Մարդիկ գրպաններում էլ են փող բերում:

– Եվ արդյունքում մասնավոր տրանսֆերտները ՀՀ բյուջեից ավելի՞ են կազմում:

– Անպայման: Մեր ՀՆԱ-ն կազմում է մոտ 10 մլրդ, և այդչափ տրանսֆերտների հոսքը որոշիչ է, ու արդեն իսկ տեղի ունեցող գործընթացները պետք է որ բացասաբար ազդեն տնտեսության վրա: Հատկապես ՌԴ-ում միգրացիոն օրենքի փոփոխության պայմաններում, որի ազդեցությունն այս ամռանն արդեն զգալու ենք: ՌԴ-ի տնտեսությունն էլ այս տարի սեղմվելու է: Չմոռանանք, որ Ռուսաստանի տնտեսական ակտիվության հիմքը նավթի ու գազի միջազգային գներն են, որոնք վաղուց արդեն կայուն են և անգամ որոշակի անկում են ապրում: 2011թ.-ից մինչ օրս նավթի միջազգային գները մոտ 5 տոկոսով նվազել են: Ռուսական տնտեսական մոդելը հատկապես այն մասով, որ մեզ է հետաքրքրում՝ մեր հայրենակիցները վաստակեն, շատ վաստակեն և ուղարկեն Հայաստան, աշխատում է միայն նավթի միջազգային գների որոշակի տեմպով աճի պարագայում:

– Ուկրաինան էլ Հայաստանի տնտեսական գործընկերներից է, և ակնհայտ է, որ այդ երկրի տնտեսությունը լավ օրեր չի ապրում: Դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա:

– Այո, ուկրաինական տնտեսությունում բացասական միտումներ կան, առկա ռազմաքաղաքական միտումները խոչընդոտում են այդ երկրի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը: Ներկայում քայքայված է  Ուկրաինայի հետ տրանսպորտային կապը, նույն ռեժիմով ՌԴ-ի տարածքով ապրանքների տեղափոխումը անհնար է դարձել: Հասկանալի է, որ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորմամբ են պայմանավորված լինելու Հայաստան-Ուկրաինա տնտեսական հարաբերությունները:

– Հնարավո՞ր է, որ ՌԴ-ն Ուկրաինայի հետ քաղաքական և տնտեսական հարաբերություններում էլ Հայաստանի վրա ճնշում գործադրի:

– Բնականաբար, քաղաքական դաշտում դա արդեն տեսանելի է, պարզապես այդ ճնշումն այդքան էլ մեծ չի լինի, քանի որ Ուկրաինայի հետ մեր երկրի համագործակցությունը ծավալուն չէ: Բայց չմոռանանք, թե ինչպիսին է մեր իշխանությունների որակը՝ եթե Կրեմլից մի աշխատակից զանգի և որևէ  խնդիր դնի, հլու-հնազանդ կլսեն և կկատարեն:

– Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և  ասել, որ Ղրիմում տեղի ունեցած հանրահավաքը «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

– Հարկ է շատ զգուշավոր լինել, հետևանքները վատ են լինելու: Մամուլում եմ տեսնում, որ Ղրիմը համադրում են Ղարաբաղի հետ: Չի կարելի, անհեթեթ է սա: Ղրիմի հետ կապված այդ իրադարձությունները ոչ մի կապ չունեն Ղարաբաղյան խնդրի հետ: Բայց կապում են և Ստեփանակերտում միտինգներ կազմակերպում: Հավանաբար Մոսկվայից հավաքարարի մակարդակի մի աշխատակից զանգել է ինչ-որ մեկին և ասել, որ այդպիսի բան անեն: Զգույշ պետք է լինել:

– Իսկ ինչպիսի՞ն պետք է լիներ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը:

– Զուսպ, որովհետև մենք պետք է հասկանանք, որ կատարվել է շատ լուրջ և վտանգավոր բան: ՌԴ-ն ասել է, որ ես քաղաքական իրավիճակի փոփոխության կապակցությամբ իմ ստանձնած պարտավորությունները չեմ կատարելու: Իսկ եթե վաղը-մյուս օրը դա արեց Հայաստանի՞ նկատմամբ: Իսկ ինչպե՞ս համոզված լինել, որ ՄՄ-ին միանալու հարցը չի դրվել ՀՀ իշխանությունների նկատմամբ պահանջով, որ եթե չմիանաք, օրինակ՝ ձեզ աշխատանքից կհեռացնենք կամ ԼՂՀ-ի նկատմամբ այսպիսի գործողություններ կկատարենք: Չէ՞ որ ռուս քաղաքագետները, գործիչները հայտարարում են, թե՝ ի՞նչ է, ուզում եք Ղարաբաղը կորցնե՞լ: Հիմա սա իրականությո՞ւն է, թե՞ ոչ: Բայց մենք սա երբեք չենք իմանա: Այստեղ վտանգը շատ մեծ է՝ հատկապես որ մենք մեր անվտանգության երաշխավոր ենք համարում ՌԴ-ին:

– Բայց այս բոլոր վատ զարգացումների կողքին տարածաշրջանում մի դրական երևույթ է նկատվում՝ աշխարհը բարելավում է հարաբերությունները մեր անմիջական հարևան Իրանի հետ: Եվ կարծիք կա, որ այդ երկրից պետք է դեպի Եվրոպա գազատար կառուցվի, որի պարագայում ամենահարմար տարանցիկ երկիրը համարվում է Հայաստանը: Հույս կա՞, որ այս դեպքում մեր երկիրը կկարողանա շրջանցել ՌԴ-ի խոչընդոտները:

– Մի դեպքում՝ եթե մենք չկորցնենք մեր ինքնիշխանությունը, որովհետև ՀՀ այսօրվա իշխանությունների գործունեության մեջ դա է նկատվում: Էներգետիկ ոլորտում եղած լուծումներն ապացուցում են, որ ՌԴ-ն այնքան է մտել այդ համակարգը, որ մենք այդ հարցերում արդեն ինքնուրույն չենք: Եվ խնդիրն այն է, որ մենք պետք է հավասարակշռենք նման ազդեցությունները, իսկ բոլոր ժամանակների գերնպատակը պետք է լինի մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը: Անհնար է, ՀՀ-ն չի կարող զարգանալ, եթե իր հարևանների հետ չունենա լավ հարաբերություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում