Thursday, 30 05 2024
Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին․ կա զոհ և վիրավորներ
Մ6 ճանապարհը նոր էինք, չէ՞, կապիտալ նորոգել. Էլի մեր նախագծման կուլտուրայի հարցն է. վարչապետ
ՌԴ խորհրդարանի փոխխոսնակը մեղադրել է Հայաստանին
14:15
Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
«Ոստիկանները պետք է սովորեն թե էթիկայի, թե վարքագծի կանոններ». ՄԻՊ
Ջրհեղեղի արդյունքներով պետք է կրկին անդրադառնանք ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Ջրագծերի, պոմպակայանների և այլ ենթակառուցվածքների մի մասը դեռ ջրածածկ է. ՏԿԵ նախարար
13:45
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի հարվածներ հասցնել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին
Աշխատավարձային ֆոնդից, գործողումներից տնտեսումներ ենք ունեցել․ ՄԻՊ
Պետք է վերլուծել, թե եղանակի տեսությանը որքանով է ադեկվատ եղել համապատասխան մարմինների արձագանքը
Միջազգային գործընկերները աջակցության պատրաստակամություն են հայտնել. Արարատ Միրզոյան
ՓԾ-ն ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 մարդու. Սանոսյան
Դեբեդում ջրի մակարդակը ջրհեղեղի օրերին 6 անգամ ավելի է եղել այսօրվա համեմատ
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին». Բայրամով
Վարչապետը ցավակցություն հայտնեց մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի զոհերի հարազատներին
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է ֆրանկաֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 44-րդ գլխավոր համաժողովին
Եթե Իլհամ Ալիեւը երկու հարցի պատասխանի
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Արևմուտքի պասիվացման դեպքում Բաքվից չենք տեսնի կառուցողական մոտեցում. ոչինչ չստորագրե՛լ Ալմաթիում
Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի ամբողջ սահմանի նկատմամբ
Վարչապետը ներկայացրել է ամենաթարմ քարտեզը. բայց բնօրինակը հրապարակված չէ
12:10
Նավթի գները նվազել են- 29-05-24
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Ակցիայի որոշ մասնակիցներ հարվածել են ոստիկաններին». ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Բագրատ Գալստանյանի «առաջին պատվիրանը»
Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
11:30
Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ

Մեր բացթողումն է. Հայաստանը պետք է աշխատի ոչ միայն դեմոկրատների, այլև հանրապետականների հետ

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին այցելությունները ԱՄՆ շարունակում են մնալ փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Եթե այս այցելությունների հետ կապված կան դրական կարծիքներ այն մասին, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, նոր օրակարգ բերել հայ-ամերիկյան հարաբերություններում, ապա կան նաև այլ կարծիքներ ու մտահոգություններ։ Հայաստանի պաշտոնյաները ԱՄՆ-ում հանդիպումներ են ունենում միայն դեմոկրատների հետ։ Սա հնարավոր է մի կողմից՝ գրգռի հանրապետականներին, մյուս կողմից՝ Ռուսաստանին, որոնց դեմ են հանդես գալիս դեմոկրատները, և իհարկե Հայաստանում պատրանք են ստեղծում, թե կան հայ-ամերիկյան արդյունավետ զարգացող հարաբերություններ։

ԱՄՆ Կոնգրեսում, օրինակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է բացառապես դեմոկրատ կոնգրեսականների հետ, իսկ Կոնգրեսի 199 հանրապետականներից, ընդ որում՝ նրանցից 18-ը հայկական հանձնախմբի անդամներ են, ոչ մեկը ներկա չի եղել այդ հանդիպմանը։

https://www.aysor.am/news_images/479/1434647_1/110.thumb.jpg

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ այս հարցում կա խնդիր. «Մենք պետք է կարողանանք ամերիկյան քաղաքական կազմակերպվածության բոլոր նրբություններին տիրապետել և ամեն ինչ անել, որ կարողանանք և՛ դեմոկրատների, և՛ հանրապետականների հետ մեր կապերը պահել ու հանդիպումները հավասարազոր մակարդակի դարձնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք սա մեր բացթողո՞ւմն է, թե՞ իրենք չեն ցանկանում ընդունել՝ հարցին ի պատասխան Պողոսյանն արձագանքեց. «Ամեն երկիր պետք է առաջնորդվի իր սեփական շահերով։ ԱՄՆ-ն առաջնորդվում է իր շահերով, իրենց քաղաքական ուժերն իրենց ձևով են պատկերացնում, թե իրենց շահերը որ դաշտում են գտնվում, և դա են կյանքի կոչում։ Մենք պետք է կարողանանք կյանքի կոչել այն, ինչը մեզ է ձեռնտու ու մեր շահերից է բխում։ Հիմա մենք գիտակցում ենք, որ մեզ համար ձեռնտու է երկու կողմի հետ էլ հանդիպել, հիմա բացը ո՞ր կողմն է, մենք ենք թերացել։ Պետք է կարողանանք նոր մոտեցումներ ու ճանապարհներ գտնել։ Այնպես չէ, որ ընդհանրապես չի եղել ոչ մի հանրապետական, բայց բավարարվել, որ մեկը եղավ, ու ընդհանրապես ոչինչ չանել՝ ճիշտ չեմ համարում»։

Շարունակելով իր միտքը՝ մեր զրուցակիցն ասաց. «Ուրախ եմ, որ գնացել են վերլուծական կենտրոններ։ Այնտեղ էլ է կարևոր այնպիսի շեշտադրումներ անելը, որոնք հետո կյանքի իրագործման ճանապարհ կդառնան։ Իրենց վերլուծական կենտրոնները ազդեցության մեծ ներուժ ունեն, այդ ճանապարհը պետք է ճիշտ օգտագործենք՝ գիտակցելով, որ Սփյուռքի կամ տեղական կառույցների ռեսուրսներն անսահմանափակ չեն, ու պետք է բոլոր ուղղություններով աշխատել»։

Արդյոք դեմոկրատների հետ հանդիպումը, հայամետ կոնգրեսականների առաջ քաշած նախագծերը պետք է մեր իշխանությունները ներկայացնեն որպես հայ-ամերիկյան օրակարգի ձեռքբերո՞ւմ՝ հարցին ի պատասխան Թևան Պողոսյանն ասաց. «Եթե կա թեկուզ մեկ դրական բան՝ դա ձեռքբերում է։ Բայց արդյոք մենք պե՞տք է բավարարվենք միայն մեկ բանով, ձեռքբերում ասելով՝ ի՞նչն ենք համեմատելու՝ համեմատելու ենք ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների՞ հետ, թե՞ ԱՄՆ-Եվրամիություն հարաբերությունների։ Պետք է գիտակցենք, որ մեկ-երկու նախաձեռնությունները չի կարելի համարել ձեռքբերում ու կանգ առնել։ Ես ձեռբքերում կհամարեմ, եթե տեսնենք, թե այս այցից հետո ինչպես են ամերիկյան ներդրումները մեզ մոտ շատանում, այդ ժամանակ կասեմ՝ ձեռքբերում է։ Այն, որ Կոնգրեսի այդ նախաձեռնությունները դրական են, և եթե դրանք ամրագրվեն օրենսդրորեն, դա ձեռքբերում է՝ որևէ մեկը չի վիճարկում, բայց արդյոք մենք միայն սրանով պետք է բավարարվենք ու նստե՞նք։ Պետք է դրականն ասենք, բայց դրա հետ միասին հասկանանք, որ դրական ձեռքբերումների հետ մեկտեղ՝ դրական տեղաշարժ տեսնենք նաև Հայաստանում։

Օրինակ՝ ներդրումներ են կատարվում, տեխնոլոգիաներն են զարգանում, երկկողմանի հարկման մեխանիզմներն են վերանում։ Մենք չենք կարող լինել մեկանգամյա, ասենք՝ մի անգամ մի բան եղավ՝ հերիք է։ Պետք չէ ասել՝ ինչու են սա ներկայացնում որպես ձեռքբերում։ Այո՛, այս րոպեի համար դա ձեռքբերում է, բայց արդյոք դա այն բավարա՞ր ձեռքբերումն է, որ մեզ պետք է, ու դրանից հետո էլ ոչինչ չանե՞նք։ Գնահատում եմ դրականը, բայց ավելի որակյալ արդյունք եմ սպասում»։

Մեր իշխանությունները պատկերացնո՞ւմ են Թրամփի վարչակազմի հետ աշխատելու առանձնահատկությունները՝ հարցին ի պատասխան Պողոսյանն արձագանքեց. «Ես վստահ եմ, որ և՛ Հայաստանում, և՛ ընդհանրապես ամբողջ համայն հայության մեջ կան փայլուն դեմքեր, որոնք շատ լավ պատկերացնում են՝ ինչ քայլեր կարելի է անել կամ առնվազն ինչպես փորձել։ Պետք է համախմբել այդ ներուժը՝ հաշվի առնելով, որ բոլոր հայերն էլ սիրում են Հայաստանը, ու առաջնորդվել միասնականության մեր քայլերով։ Վստահ եմ, որ այդ ժամանակ մենք տեղ կհասնենք։ Իսկ եթե մնալու ենք միայն մեր վստահելի անձանցով, այլ ոչ թե ամբողջ հայության ներուժով՝ այդ ժամանակ կունենանք շատ թույլ հնարավորություններ։ Կան հայեր, որոնց հետ պետք է աշխատել, բանակցել ու նրանց դարձնել մեր Հայաստանի շարժող ուժերից մեկը։ Ընդհանրապես բոլոր հայերով պետք է սովորենք միասին ապրել, ինչպես անենք, որ Հայաստանն ավելի հզոր դառնա։ Պետք է հասկանանք, որ դա սկսվում է միասնությունից՝ ոչ միայն Հայաստանի ու Արցախի, Սփյուռքի՝ իբրև կենաց, այլև իբրև գործողություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում