Wednesday, 15 05 2024
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել

Լոուքոսթերները գալիս են պատրաստի ձևավորված շուկա և ոչ թե «ուղղություն զարգացնում». որ ճանապարհը կընտրի կառավարությունը

«Փոքր ավիացիայի զարգացման քայլերն արդեն սկսվել են»,- նախօրեին ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Երկու փոքր «Սեսնա» օդանավ ենք գրանցել: Այս տարվա ընթացքում օդապարիկ էլ ենք գրանցել:

Քայլերն արդեն սկսվել են»,- ասել էր նա։ Ռևազյանն ընդգծել էր, որ այս ոլորտում կան խնդիրներ, քանի որ քաղավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել, մինչդեռ այս պահին քաղավիացիան փորձում է վեր հանել առկա խնդիրները և գտնել լուծումներ: Ռևազյանը, մասնավորապես, ընդգծել էր, որ նախատեսում են օրենքով փոփոխություններ կատարել։ Օրենսդրական փոփոխությունների մասին խոսելիս Ռևազյանը նկատել էր, որ պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսզի, այսպես ասած՝ օդի փողը հանվի ՀՀ ավիաշուկա նոր մուտք գործող ավիաընկերությունների համար:

«Օդի փողը ամենամեծ խոչընդոտն է, 10 հազար դրամը փոքր գումար չի: Նաև «Զվարթնոց»-ի ծառայություններն են թանկ: Ավիաընկերությունները մեզ ասել են՝ եթե օրենքը ընդունեք, օդի փողը հանեք և, միաժամանակ, «Զվարթնոցն» էլ իր սակագներն իջեցնի, իրենք մուտք կգործեն Հայաստանի շուկա, եթե «Զվարթնոցը» զեղչեր տա նոր ուղղություններին՝ իրենք մուտք կգործեն շուկա 2020-ի գարնանը: Դրանք «Ռայնէյր» (Ryanair) և «Վիզէյլր» (Wizz Air) լոուքոսթ ավիաընկերություններ են: «Վիզէյլրը» Վրաստանում է թռնում, հայերը հիմնականում հենց «Վիզէյլր»-ի համար են գնում Վրաստան»,- ասել էր Ռևազյանը՝ հավելելով, որ «Զվարթնոց»-ից էլ ասել են՝ իրենք պատրաստ են զեղչեր տալ նոր ուղղություններին:

Ավիացիոն խորհրդատու Նավասարդ Խաչատրյանը, անդրադառնալով քաղավիացիայի պետի դիտարկումներին, նկատեց, որ եթե կար լոուքոսթերներ բերելու ծրագիր, ապա ինչու «այդ «Գոբլի» ծրագիրը հանրային չեն դարձնում, որ քննարկվի, ընդամենը հարցազրույցի ընթացքում ծածանեց 2 թերթ և շտապ պահեց»։

«Ես կարծում եմ, որ չկա նման ծրագիր, ամեն ինչ իր մոտ պահի տակ և առանց խոր վերլուծության է ծրագրվել: Լոուքոսթերը թռչում է միայն կետից կետ, ոչ մի ավիաընկերության հետ չի համագործակցում, շահույթ-վնաս չի հաշվարկում իր բիզնես պլանում, հաշվի է առնվում միայն ուղևորաքանակը։ 3 ժամից ավելի չի թռչում հիմնականում, որ ավիասնունդ չտա և բորտը շուտ փակի ու թռնի։ Լոուքոսթերները գալիս են պատրաստի ձևավորված շուկա և ոչ թե շուկա են ձևավորվում, կամ, իր խոսքերով ասած՝ «ուղղություն զարգացնում»։ Լոուքոսթերը իր էժան սեգմենտը տանում է արդեն պատրաստի շուկայից, քանի անգամ սա ասել եմ, բայց ասողին լսող է պետք։ Իսկ մեր մոտ նման շուկա չկա։

Բացի դրանից՝ լոուքոսթերների համար պարտադիր է վիզաների ազատականացումը՝ իսկ մեր երկրի և Եվրոպայի միջև կա՞ նման բան։

Հարևան Վրաստանը դրա մասին հայտարարեց 2017-ին, բայց անցած տարի աշնանը միայն Եվրամիությունը վիզաները ազատականացրեց, պրակտիկան ցույց է տալիս՝ հայտարարելուց առնվազն 1 տարի հետո դա կարող է իրականություն դառնալ: Բացի սրանից էլ լոուքոսթերները Royalty են ուզելու օդանավակայանից կամ պետությունից՝ Ryanair-ի պահով ամեն ուղևորի համար մոտ 70 եվրո էր մի քանի տարի առաջ, ընդ որում՝ անգամ նման գումար ստանալու դեպքում իրենք բացարձակ շահագրգռված չէին մտնել հայկական շուկա: Առանց նշված Royality-ի 70 եվրոյից՝ Եվրոպայից դեպի Երևան թռչելու ինքնարժեքը մեկ ուղևորի հաշվով մեկ ուղղության վրա կազմում է մոտ 125$, մեր հաշվարկները տվել ենք ՔԱԿ-ի նախագահին դեռևս փետրվարին, հիմա այդ ինչպե՞ս է Ryanair-ը խոստացել Ռևազյանին 50$-ով թռչել դեպի Հայաստան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այն ամենը, ինչն էժան գներ է առաջարկում, դա փուչիկ է, հետևաբար, կարճաժամկետ և բացարձակ անվստահելի։ «Եվրոպական լոուքոսթերների վերջին սննկացումները․2017-ին՝ Monarch-ը և Air Berlin-ը, 2018-ին՝ Azurair-ը, Air Italy & Meridiana-ն, Cobalt Air-ը, Primera Air-ը, Small Planet Airlines-ը, Skyworks-ը, 2019-ին՝ Germania-ը, Fly BMI-ը, Իսլանդական Wow air-ը, 2019-ի 1Q-ին առաջին անգամ 14M$ loss Ryanair, Pobeda-ն մոտ է սննկացմանը։ Այս օրինակները իմ ասածի վառ ապացույցն են։

Ինչ վերաբերում է «օդի տուրք» ասվածին, ապա, Խաչատրյանի խոսքերով, իրենք՝ նախաձեռնող խմբով, դեռ փետրվարին բիզնես ծրագիր էին գրել, որը ներկայացրել էին տիկին Ռևազյանին, որտեղ նշված էր 3 նոր ուղղություն` Երևանից դեպի Ամստերդամ, Բրյուսել և Հռոմ։ Նախաձեռնող խումբը խնդրել էր հանել օդի տուրքը և օդանավակայանի սակագները իջեցնել մոտ 75 տոկոսով։ «Տաթևիկ Ռևազյանը, սակայն, այդ ժամանակ կատեգորիկ մերժեց մեզ՝ ասելով, որ դա հնարավոր չէ, իսկ հիմա օտարերկրյա փոխադրողների համար նման թույլտվությո՞ւն է պահանջում։ Այս թեմայով հարցնեմ՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև գործո՞ւմ է միջպետական պայմանագիր (բնական է նաև այլ երկրների հետ), ենթադրենք՝ Ռևազյանին հաջողվեց նոր ուղղությունների համար հանել օդի տուրքը, և Ryanair-ը Փարիզի «Օռլի» օդանավակայանից թռավ դեպի Երևան, որը նոր ուղղություն է: Բա ինչպե՞ս է պատրաստվում նա արդարանալ Ֆրանսիական ավիացիոն իշխանությունների և հենց Airfrance-ի առաջ, երբ իրենք տարիներով վճարում են այդ օդի տուրքը, չէ որ սա միջազգային պայմանագրի կոպիտ խախտում է։ Նաև հենց հիմնարար՝ 1944 թվականին կնքված Չիկագոյի Կոնվենցիայի դրույթների խախտում»,- նկատեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Առաջին անգամ այս կառավարությունը հրապարակավ հայտարարեց Ազգային փոխադրող ունենալու անհրաժեշտության մասին։ «Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարևոր բաղադրիչ է: Եվ, իհարկե, մեր բոլորիս նպատակը և ցանկությունը ավիացիոն շուկայում հայկական, հայաստանյան ընկերություններ ունենալն է: Ես ուզում եմ, որ մենք չշփոթենք հասկացությունները, որովհետև նախկինում գործած համակարգերի և մեխանիզմների գործունակությունը դեռ պետք է քննարկվի, բայց այն, որ Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան Հայաստանի դրոշով օդանավեր, դա ինձ համար կասկածից վեր է: Այլ հարց է, թե մենք ինչ ռազմավարությամբ, ինչ մարտավարությամբ, ինչ ճանապարհային քարտեզով պետք է հասնենք այս խնդրի լուծմանը»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը: Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքերով, առաջին խնդիրը պետք է լինի չխաթարել քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը և բացառել սնանկացած «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերություններում տեղի ունեցածի կրկնությունը։

Փորձագետները նշում են, որ Ազգային փոխադրող ունենալու համար հարկավոր է 50 միլիոն դոլար՝ ինքնաթիռների, մասնագետների վերապատրաստման և մեկնարկի համար։ Թե որ ուղղությամբ կգնա կառավարությունը՝ կզարգացնի ու Հայաստան կբերի լոուքոսթերների՞ն, թե՞ ի վերջո կստեղծի Ազգային փոխադրող, դեռ պարզ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում