Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

«Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների ձևավորումն ուղեկցվում է շահերի բախմամբ և կոռուպցիոն ռիսկերով»

«Վարչապետի որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականությունների խորհուրդը նախկինի կրկնությունն է։ Նախկին կառույցը 1.5 տարի չէր աշխատել, և վարչապետի որոշմամբ այդ կառույցին կենդանություն տրվեց, որը, մեր կարծիքով՝ հետքայլ է թավշյա հեղափոխության արժեքներից՝ իր ձևավորման բնույթով և գործընթացներով։ Այդ գործընթացում ՀԿ-ների ընտրության պրոցեսը ոչ թափանցիկ է, ոչ ճիշտ է, իսկ գործառույթները որոշ առումով կրկնում են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ֆունկցիաներին»,- «Առաջին լրատվական»-ի տաղավարում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը, որի կազմակերպությունը անդամ է նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային։

Քննարկմանը մասնակից Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը ևս նկատեց, որ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի և նախկինում եղած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ֆունկցիաները, ըստ էության, նույնն են, բայց չգիտես ինչու, կառավարությունը որոշում կայացրեց փոխել այդ կառույցի անունը և պահպանել կառույցը։ Առկա մի շարք անհստակությունների պատճառով էլ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան որոշում է կայացրել չմասնակցել խորհրդի աշխատանքներին և նույն կոչով դիմել է նաև կոալիցիայի անդամ ՀԿ-ներին։ Հետևելով կոչին, կոալիցիայի անդամների ՀԿ-ները չեն մասնակցել արդարադատության նախարարության կողմից հայտարարված մրցույթին, որի արդյունքները, ի դեպ, առ այսօր հայտնի չեն և պարզ չէ, թե որ ՀԿ-ներն են մասնակցել մրցույթին, որոնք են հաղթել, ինչ չափանիշներ ապահովելով։

Մեսրոպյանը նշեց, որ այս պրոցեսից ակնհայտ է դառնում, որ կոնկրետ նպատակ կար խորհրդի կազմից դուրս թողնել Հանրային խորհրդին, Համայնքների միությանը և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային։ «Գործընթացը տեղի է ունեցել որոշակի ուղղորդվածությամբ»,- նկատեց հակակոռուպցիոն փորձագետը՝ հավելելով, որ այս օրերին Հայաստանում հակակոռուպցիոն մարմինների ստեղծման շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին Հակակոռուպցիոն կոալիցիան տեղյակ է պահել միջազգային բոլոր կառույցներին, որոնց հետ ներկայումս կոմունիկացիա է իրականացվում այս թեմայով։

Մովսես Արիստակեսյանն էլ նշեց, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքար մղելու վերաբերյալ հանձնառությունը առայժմ նկատվում է միայն հայտարարությունների մակարդակում, կամք կա, բայց գործնականում արդյունք չկա, որի վառ ապացույցը, Արիստակեսյանի խոսքերով, այս օրերին տեղի ունեցող պրոցեսներն են։ «Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների ձևավորումն ուղեկցվում է շահերի բախմամբ և կոռուպցիոն ռիսկերով»,- նկատեց Արիստակեսյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում