Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

«Մատաղիսի գործով որպես մեղադրյալ պետք է ներգրավվի Գագիկ Ջհանգիրյանը. Նա կպատմի՝ ինչու էր կոծկում գործը»

Մատաղիսում 16 տարի առաջ երկու զինվորի սպանության քրեական գործը վերաբացվել է, և գործի քննությունը տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։

Հիշեցնենք, որ Մատաղիսի դեպքը տեղի է ունեցել 2003թ.։ Զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար:

2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը «Մատաղիսի» գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկվել է նոր նախաքննության՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվեցին:

Արայիկ Զալյանը, ով ներկայումս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ չգիտի, թե խոսքն ինչի մասին է, ոչ էլ մամուլում առկա տեղեկատվությունն է թույլ տալիս ենթադրելու, թե խոսքն ինչի մասին է։

Այն ժամանակ Մատաղիսի գործով մեղադրյալների շահերը ներկայացնող Զարուհի Փոստանջյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործի վերաբացումը նորություն չէ։ Այն տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ Քննչական կոմիտեին կից ստեղծված հանձնաժողովի շրջանակներում։ Դրանից հետո էլ որոշում է կայացվել գործը կասեցումից հանել և քննել արդեն ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Իսկ քրեական գործը վերաբերում է հենց երկու սպանված զինծառայողների մահվան հանգամանքներին։ Կասեցումը վերաբերում էր հենց սպանությունների գործին։ «Ես գիտեմ, որ սպանությունների գործով է նախաքննությունը շարունակվում, քանի որ կասեցումը վերաբերում էր հենց սպանությունների գործին, ժամանակին այդ գործը քննել է զինվորական դատախազությունը, բայց թե հիմա ինչու է այն քննում ԱԱԾ-ն՝ չեմ կարող ասել։ Այդ հարցին կարող է պատասխանել գլխավոր դատախազությունը»,- ասաց Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ եթե ներկայումս ցանկություն լինի, ապա հնարավոր է սպանությունների գործը բացահայտել, քանի որ «այս գործի մեջ բազմաթիվ ճչացող փաստեր կային մեղավորների վերաբերյալ»։ «Այս գործով որպես մեղադրյալ հիմա պետք է ներգրավվի Գագիկ Ջհանգիրյանը։ Ինքը կպատմի, թե ինչու էր կոծկում այս գործը։ Որպես մեղադրյալ պետք է ներգրավել նաև Արմեն Հակոբյանին՝ քննիչին, ով ևս կոծկում էր հանցագործությունը։ Ամեն դեպքում, թող ես սխալվեմ, բայց կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ որևէ լուրջ սպասելիքներ չունեմ այս գործի բացահայտման առումով»,- նկատեց Փոստանջյանը։

«Մենք միայն կարող ենք ենթադրել, թե խոսքն ինչի մասին է։ ԱԱԾ-ն կարող է քննել հանցագործությունը թաքցնելու մասով, պաշտոնատար անձանց ներգրավվածության վերաբերյալ գործ, բայց, կրկնում եմ, դրանք բոլորը ենթադրություններ են»,- ասաց Արայիկ Զալյանը՝ հավելելով, որ իրենց
բոլոր բողոքները հատուկ քննչական ծառայությունում են, և այդ բոլոր բողոքների հետ կապված քննությունները կասեցված են։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ վստահություն ունի, որ հիմա հնարավոր է Մատաղիսի գործի բացահայտումը, քանի որ նախորդ իշխանությունների ժամանակ զինվորական ծառայության հետ կապված գործերով օբյեկտիվ քննություն իրականացնելու ցանկություն չի եղել, ինչպես, ասենք, Մարտի 1-ի գործով։ Իսկ հիմա կա այդ ցանկությունը։ «Կոնկրետ Մատաղիսի գործով քննիչները նախկին իշխանության ժամանակ շարունակում էին մնալ համակարգում։ Մատաղիսի գործով ի սկզբանե ամեն ինչ հայտնի է եղել, նախաքննական մարմինը բավարար տվյալներ ունեցել է քննությունը ճիշտ ուղով տանելու համար, բայց քրեական գործի հարուցումից հետո բոլորովին այլ՝ կեղծ ուղղությամբ են տարել կեղծ հիմքերի վրա»,- ասաց իրավապաշտպանը։

Սաքունցի համար էլ հասկանալի չէ, թե ինչու է գործի քննությունը տեղափոխվել ԱԱԾ քննության վարույթ։ «Մեր մոտեցումն այս հարցում միանշանակ է՝ ԱԱԾ-ն ընդհանրապետ չպետք է ունենա քննչական գործառույթներ, բայց քանի դեռ այս գործառույթները գոյություն ունեն, այդ առումով այս որոշման նկատմամբ վերաբերմունքն այն է, որ ամենայն հավանականությամբ կան բավական լուրջ պատճառներ, այդ քրեական գործում այնպիսի մարդիկ են ներգրավված, որոնց նկատմամբ քննչական գործողությունների արդյունավետությունը կարող է ապահովվել ԱԱԾ քննչական վարույթում։

Բայց դա չի նշանակում, որ սա որպես հիմնավորում եմ ներկայացնում, որ հետո էլ դա կրկնի ԱԱԾ-ն։ Հակառակը՝ սա նշանակում է, որ մեր մնացած քննչական մարմինները՝ Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, պետք է բավական հզորացնել»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում