Wednesday, 08 05 2024
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի

Գործընթացը նախանշված էր և իրականություն է դառնալու․ վեթինգ, թե բարեվարքություն

Առ այսօր Վենետիկի հանձնաժողովի անդամներ են մերժված իշխանության կողմից նշանակված ներկայացուցիչները՝ Գագիկ Հարությունյանը և Վարդան Պողոսյանը: Եվ Վենետիկի հանձնաժողովի հերթական նիստի արձանագրությունը, որը սահմանափակ հասանելիությամբ փաստաթուղթ է, տիրաժավորվել է նախկինում իշխանություն, ներկայում որպես ընդդիմություն հանդես եկող որոշակի շրջանակների կողմից և շահարկվել:

Վենետիկի հանձնաժողովն այսօր հայտարարություն է տարածել, որում բեղմնավոր է գնահատում Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և նշում, որ դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց. «Իրականում երևույթը շատ ավելի նվազ է, քան դրա շուրջ ստեղծված աղմուկը և որոշակի առումով արհեստական է»: Նախարարի դիտարկմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի հատարարության հիմնական ուղերձն այն է, որ ՀՀ-ի հետ համագործակցությունն արդյունավետ է, և կողմերը պատրաստ են միմյանց հետ աշխատել: «Մենք նույնպես կարևոր ենք համարում և արդյունավետ ենք գնահատում մեր համագործակցությունը… Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ ընկալելի են մեր միջազգային ընկերների համար»: Նախարարի խոսքով՝ փակ ռեժիմով նիստի արձանագրությունները շահարկվել են:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն է արտահայտել վեթինգ եզրույթի հետ կապված, և մեր իշխանության ներկայացուցիչները նույնպես խոսում են այն մասին, որ միգուցե անունը վեթինգ չլինի, բայց գործընթացը նույնն է լինելու, նախարարը նշեց. «Իրավաբանության մեջ որևէ տերմին կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է: Վարչապետի հայտարարության մեջ նշված է «այսպես կոչված վեթինգ է իրականացվելու», և պարզաբանվում է՝ «գույքային դրության ստուգում, բարեվարքության և կապերի ստուգում»: Մենք հիմա նախատեսում ենք այնպիսի մեխանիզմ, որը կարգապահական հիմքերն է սահմանելու… Այսինքն՝ հակասություն չկա հասարակությանը տրված բովանդակային հաղորդագրության և մեր գործունեության միջև:

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը «շահարկումների» տեղիք է տվել, իսկ Հայաստանի իշխանության ու հանձնաժողովի մոտեցումները ամենևին հակասական կամ հակադիր չեն, այդ թվում՝ դատավորների վեթինգի վերաբերյալ: Սակայն արդարադատության նախարարության հայտարարության մեջ ամենահետաքրքիրը թերևս այն էր, որ նախարարությունն ազդարարել էր առաջիկայում այդ թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին: Նախարարն անդրադարձավ նաև այս դիտարկմանը և հարցին, թե արդյոք վարչապետը որոշակի դիրքորոշում է արտահայտելու Վենետիկի հանձնաժողովի վերաբերյալ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում