Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի դեմ սահմանափակումների աստիճանական վերացման ուղղությամբ՝ պայմանով, որ այդ երկիրը պատրաստ կլինի համագործակցելու՝ հայտարարել է Պետդումայի՝ ԱՊՀ գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ գրում է ria.ru-ն:
«Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ շարժվել սահմանափակումների աստիճանական վերացման ուղղությամբ, և ես դա գիտեմ… Բայց Ռուսաստանը դա անելու է լիարժեք ըմբռնումով և վստահությամբ, որ վրացական իշխանությունները պատրաստ կլինեն դրան»,- ասել է Կալաշնիկովը Պետդումայում «Վրաստանի հայրենասերների դաշինք»-ի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: