Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ցանկացած հարդուկ եթերից խոսում է հանրապետականների մասին, ինչո՞ւ եք զարմանում, որ երրորդ տեղում է

Ամերիկյան IRI՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել Հայաստանում։ Ըստ այդ հարցումների արդյունքների՝ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 59 տոկոս է, ԲՀԿ-ինը՝ 12, Հանրապետական կուսակցությանը՝ 5 տոկոս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 56 տոկոս է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վարկանիշը՝ 61 տոկոս:

https://www.tert.am/cache_image/news_images/818/2452567_1/20727300_1428497737240685_1267156883_o-770x510.jpg

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ որևէ սոցիոլոգիական հարցմանը հավատալու համար անհրաժեշտ է կազմակերպության գործունեության, ինչպես նաև անցկացված հարցման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ունենալ. «Տեխնիկական տվյալներ՝ այն ամենը, որի հիման վրա այդ վերջնական պատկերը ստացվել է։ Որտե՞ղ է անցկացվել, ո՞ր օրերին, և ամենակարևորը՝ հարցերն ինչպե՞ս են ձևակերպվել»։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ նախագահի վարկանիշն ավելի բարձր է, քան վարչապետինը, Սարգսյանը նորից ընդգծեց՝ կարևոր է, թե հարցն ինչպես է ձևակերպված. «Այսինքն՝ կարող ես այնպես հարցը ձևակերպել, որ պատասխանը ենթադրի նման պատկեր։ Սրանք մեթոդիկաներ են, Պուտինի վարկանիշը մեկ 30 տոկոս է, մեկ էլ 70՝ կապված նրանից, թե հարցն ինչպես են ձևակերպում»։

Ըստ նրա՝ այժմ դաշտը դատարկ է, ու պետք է պատրաստ լինել, որ պարբերաբար նման հարցումներ կլինեն. «Եթե կան թերթեր, էլեկտրոնային մամուլ, հետևաբար ինչու ոչ՝ կարող է լինել նաև նման հետազոտություն։ Պետք է այս տվյալները կա՛մ վերլուծել ու ցույց տալ, որ կեղծ են, կա՛մ անտեսել։ Պետք է դնել հակառակ պահանջ՝ ներկայացրեք, թե ով է տնօրենը, հետազոտության ղեկավարը, ընտրանքի պատասխանատուն։ Երբ գիտական հոդված է տպագրվում, դրա մեջ ամեն ինչ գրվում է՝ թե՛ հեղինակին, թե՛ պատասխանատուին, թե՛ մեթոդաբանությունը։ Այդ ամենին համապատասխան տվյալներ պետք է ուզել, երբ սկսում ես ուզել՝ մեկ էլ հանկարծ պարզվում է, որ չունեն»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ տեսականորեն չի բացառվում, որ Հանրապետական կուսակցությունը լինի երրորդ տեղում, բայցև կախված է նրանից, թե հարցն ինչպես է տրվել. «Ես կարող եմ նույնիսկ այնպիսի հարց ձևակերպել, որով ՀՀԿ-ն առաջին տեղում կլինի՝ ո՞ր քաղաքական ուժն եք ամենաշատը ատում։ Ես կարող եմ չասել, թե ինչպես եմ ձևակերպել ու ասել, որ վարկանիշներում առաջին տեղն է։ Իսկ ընդհանրապես ինչո՞ւ է ձեզ զարմացնում, որ ՀՀԿ-ն երրորդ տեղում է, ուրիշ ո՞վ։

Ամենայն հարգանքով եմ նշում, բայց երրորդ տեղում հաստատ «Լուսավոր Հայաստանը»-ը չէ, ՀՀԿ-ն ստորագրված անդամներ ունի, որոնք եղել են իշխանության մեջ ու դեռ շարունակում են մնալ իրենց հավատարիմ։ Խորհրդարանում հայտնվելը մեծ հաշվով նշանակություն չունի, ֆիզիկապես ՀՀԿ-ականների քանակն ավելի շատ է՝ մանավանդ մարզերում։

Ռեալ եթե նայենք՝ զարմանալի ոչինչ չկա։ Հարցն այստեղ ճանաչելիությունն է, ամբողջ աշխարհի հայությանը եթե հարցնեք, Էնվերը կամ Թալեաթը կլինեն ցուցակում, իսկ երկրորդ նախագահը կարող է չլինել, որովհետև դուք հարցնում եք՝ ո՞ւմ եք ճանաչում։ Ասում են՝ ի՞նչ կուսակցություններ կան, ո՞ւմ գիտես, արդեն պատկերացրեք՝ ինչ պատասխաններ կլինեն։ Ցանկացած հարդուկ այսօր եթերից խոսում է հանրապետականների մասին, էլ ինչի՞ վրա եք զարմանում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում