Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ջրի սակագինը, ըստ սցենարի, պիտի նվազեր, մինչդեռ միայն բարձրանում է

Հայ սպառողներին ջուրը պիտի հասներ այլ՝ շատ ավելի մատչելի գնով, մինչդեռ հակառակն է տեղի ունեցել. «Երևան Ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը 7 դրամով բարձրացնելու առաջարկով:

Սպառողների իրավունքների պաշտպանները հանրության ուշադրությունն են հրավիրում այս հանգամանքի վրա և բողոքի ձայնը բարձրացնելու կոչ անում: Սպառողների խորհրդատվական կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ ջրի սակագինը կազմվում է մի քանի բաղադրիչով՝ սղաճ, տարադրամի փոխարժեք՝ 40-ական տոկոս, էլ. Էներգիայի ծախս՝ 10 տոկոս: «Մենք միշտ դեմ ենք եղել, որ տարադրամի փոխարժեքը մտցվի, չէ՞ որ այն ներկրվող ապրանք չի, սակայն, ցավոք, ժամանակին պայմանագիրը կնքվել է: Հիմա մենք ամեն կերպ պետք է պայքարենք, որ սակագինը չբարձրանա»,- ասաց նա:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ սակագնի կազմման հատուկ ձև կա. ծախսերը բաժանվում են քանակի վրա, գոյանում է միավորի արժեքը, սակայն ծախսերը և քանակը՝ երկուսն էլ, իր համար կասկածելի են: Պողոսյանը նկատեց՝ ջրառը ֆանտաստիկ թիվ է, իսկ մենք գործնականում դրա մոտ 20 տոկոսն ենք օգտագործում, 80 տոկոսը կորչում է, աշխատանքի արդյունքը մենք չենք տեսնում: Նա նշում է, որ գոյություն ունի աուդիտ, դրա արդյունքները պետք է հրապարակվեն, որպեսզի ավելի առարկայական խոսեն:

«Գոյություն ունի 10 տարվա սցենար. Ջրի սակագինը պիտի երրորդ տարուց սկսեր նվազել, և տասներորդ տարում մենք ունենայինք 95 դրամ, բայց կյանքը ցույց է տալիս՝ յոթերորդ տարին է, իսկ մենք խոսում ենք ոչ թե նվազման, այլ աճի մասն. պայմանագրի հիմնական կետը խախտված է»,- ասաց նա: Պողոսյանը նկատեց՝ ջրի սակագնի վերաբերյալ ոչ թե քննարկում է պետք, այլ քննարկումների շարք՝ տարբեր ձևաչափերով:

Սպառողների իրավունքների պաշտպաններն իրենց դժգոհության սլաքն ուղղում են դեպի կառավարման մարմիններ, սակայն կարծում են՝ մարդիկ պետք է նաև ինքնաքննադատաբար մոտենան: «Ո՞ւր են ՀԿ-ները, բոլորը իրավապաշտպան են, շատ հեշտ է Լոնդոնից մեկնել Ռիո դե Ժանեյրո, խոսել այն մասին, ինչին տեղյակ չես»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում