Sunday, 19 07 2026
13:10
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
13:00
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
12:50
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս

Վրաստանում վիճաբանության ժամանակ տուժած հայ վարորդները խնդրի լուծում են պահանջում

Այսօր` հուլիսի 10-ի առավոտյան, Վրաստանում վեճ է եղել Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրող վարորդների ու տեղացների միջև։

Վեճի հետևանքով տուժած հայազգի վարորդներն ահազանգել են «Ալիք մեդիային»՝ նշելով, թե ճանապարհին կանգնեցրել են իրենց մեքենան, ծանր իրերով հարվածներ հասցրել ինչպես մեքենաների, այնպես էլ վարորդների ուղղությամբ։

«Մեզնից առաջ ցորեն ներկրող մեքենաներ են անցած եղել, թե ինչ է եղել չգիտենք, բայց իրենց էլ են վնասել, հետո մենք՝ մի քանի մեքենայով անցնելիս, էլի հարձակվեցին։ Դա էնպիսի ճանապարհ է, որտեղ շատ դանդաղ են ընթանում, այսինքն որևէ խնդիր չէր կարող լիներ։ Մենք չգիտենք էս ամենի պատճառը որն ա։ Ավտոն քաշեցին դեմը, ավտոն կանգնեցրին, իջան կոտրեցին ու թողեցին գնացին, էնքան արագ եղավ էդ ամենը։ Չգիտեմ, էս ամենը չի կարող էսպես շարունակվել, ամեն անգամ վախով ենք գնում գալիս։ Եթե էս հարցի լուծումը չտրվեց, ինքնադատաստանի է վերածվելու էս ամենը, թող մեզնից հեռու մնան»,-ասում է տուժած վարորդներից մեկը, որի մեքենայի դիմապակին են կոտրել։

Մեկ այլ վարորդ էլ նշում է, որ իրենց մեքենաները ռուսական համարներով են, ու ենթադրում է, որ հնարավոր է բռնության պատճառը հենց այդ համարներն են եղել․

«Մենք քանի տարի այդ ճանապարհով անցնում ենք, բայց նման բան չէր եղել, էս օրերին էսպես կատաղել են։ Մենք, իհարկե, ասեցինք, որ հայեր ենք, բայց չլսեցին ու հարձակվեցին»։

Արդեն օրվա երկրորդ կեսին տեղի ունեցածի մասով հայտարարություն է տարածել նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատունը՝ նշելով, որ ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա (Լարս) գյուղի մոտակայքում անհայտ անձինք կենցաղային հողի վրա վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։

«Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նա տեղափոխվել է Հայաստան։ Նրա վարած բեռնատարը ևս արդեն Հայաստանում է։ Մյուս վարորդը դեպքից հետո ինքնուրույն է վարել իր բեռնատարը և այժմ ևս հատել է վրաց-հայկական սահմանը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը վերոնշյալ միջադեպի առնչությամբ կապ է հաստատել Վրաստանի իրավապահ մարմինների հետ, որոնք հավաստիացրել են, որ արարքին կտրվի իրավական գնահատական և մեղավորները կպատժվեն»,-հայտնում են դեսպանատան լրատվական ծառայությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում