Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Կինը սխալմամբ ծննդաբերել է ուրիշի երեխաներին և նրանց հանձնել ծնողներին

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Քուինս թաղամասի բնակչուհին բժշկական սխալի հետևանքով երկվորյակներ է ծննդաբերել անծանոթ զույգի կենսաբանական նյութից, հաղորդում է The New York Post-ը:

Ամուսնական զույգը երկար ժամանակ փորձել է երեխա ունենալ, սակայն ապարդյուն: Անցյալ հունվարին նրանք դիմել են Ջոշուա Բերգերի և Սահմոն Հոնգի CHA Fertility Center կլինիկա, որը հայտնի է իր լավ համբավով էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորման ոլորտում:

Մեկ ամսվա ընթացքում ամուսիններն անհրաժեշտ ընթացակարգեր են անցել, դեղամիջոցներ ընդունել և, վերջապես, ութ էմբրիոն են ստացել փոխպատվաստման համար: Նրանք, ընդհանուր առմամբ, 100 հազար դոլար են ծախսել խորհրդատվության, դեղորայքի և Լոս-Անջելես ուղևորությունների վրա, որտեղ գտնվում էր կլինիկան: Նույն տարվա հուլիսին կինը արտամարմնային բեղմնավորման է ենթարկվել, որը սակայն դրական արդյունք չի տվել:

Մեկ ամիս անց բժիշկները իգական սեռի երկու էմբրիոն են օգտագործել փոխպատվաստման համար և սեպտեմբերին կինը հղիացել է: Ավելի ուշ, ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ նա հղի է եկվորյակներով և նրանք տղաներ են: Անհանգստացած ծնողները դիմել են CHA Fertility Center խորհրդատվության համար: Բերգերը և Հոնգը հետազոտության արդյունքները տեսնելով եզրակացրել են, որ սարքը և փորձագետները կարող էին սխալվել:

2019-ի մարտի 31-ին կեսարյան հատման միջոցով կինը տղա-երկվորյակների է ծննդաբերել: Երկու երեխաներն էլ արտաքինից տարբերվել են ասիական ծագում ունեցող ծնողներից: Հետագայում արված թեստերը հաստատել են, որ ամուսինները երեխաների ծնողները չեն: Բացի այդ, երկու տղաները իրար հետ նույնպես գենետիկորեն կապված չեն եղել:

Զույգը ստիպված է եղել երեխաներին հանջձնել նրանց կենսաբանական ծնողներին, որոնք նույնպես CHA Fertility Center-ի հաճախորդներն էին: Ամուսինները դատի են տվել կլինիկային: Նրանք պնդում են, որ երկար ժամանակ չեն կարողացել բարձրաձայնել այս մասին, քանի որ նրանք լուրջ հոգեբանական խնդիրներ են ունեցել կատարվածից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում