Բրիտանական տուրիստական EWaterways ընկերությունը, որը մասնագիտացված է ծովային շրջագայությունների կազմակերպման գործում, առաջարկել է հետաքրքիր մի ծրագիր: Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է շրջագայության մեկնել մերկ վիճակում: Դրա արժեքը կկազմի 570 եվրո: Նրանք կարող են ամբողջովին մերկ մնալ ողջ շրջագայության ընթացքում, իսկ հագուստ հագնել միայն այն ժամանակ, երբ նրանց ուտելիք կառաջարկեն:
Ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ այս առաջարկը կհետաքրքրի շատ եվրոպացիների: Կանխատեսվում է նաեւ, որ շրջագայության կմեկնեն հիմնականում 40-45 տարեկան մարդիկ: Առաջին անգամ այս ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011թ. օգոստոսին: