Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

ՌԴ դեսպանի «վոյաժները»՝ սպառնալիքի մի ձև. Կոպիրկինը «միամիտ-միամիտ» լյուստրացիա է անում

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով իր և մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը, նշել է, որ որևէ վատ բան դրանում չի տեսնում։ Ուշագրավ է, որ դեսպանը նման հայտարարություն է անում անգամ ՀՀ ԱԳՆ կանչվելու, Հայաստանի իշխանությունների անթաքույց դժգոհություններից հետո։ Ի դեպ՝ դեսպանի այս հանդիպումը միակը չէր, և երևի թե պատահական չենք կարող դիտարկել նաև այն փաստը, որ դեսպանը հանդիպումներ է ունենում հիմնականում նախկին քաղաքական համակարգը ներկայացնող, ռևանշիստական ուժերի ու գործիչների հետ։

Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական դաշտի օտարերկրյա գործակալների մասին՝ այդպես էլ չբացահայտելով նրանց անունները։ Արդյոք դեսպանի այս հանդիպումները կարո՞ղ ենք յուրահատուկ լյուստրացիա համարել։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանն ամիսներ առաջ քաղաքական շատ լուրջ հայտարարություն է արել՝ Հայաստանում կան այդպիսի ուժեր, և նրանց մի մասը չի ծպտվում: «Դա նույնպես սպառնալիքի մի ձև է։ Ռուսաստանի դեսպանի այդ վոյաժը սպառնալիքի մի ձև է, այո՛, բացահայտում են իրենց ազդեցության ագենտներին, և դա ուժի սպառնալիք է։ Դրանց միջոցով Հայաստանը կարող է ապակայունացվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Իհարկե, կան նաև չբացահայտված, ռեզերվային ուժեր՝ նրանք, ովքեր սպասում են իրենց պահին ու հրամանին։ Ես ամբողջությամբ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելեմ՝ մեր պետության, անկախության հակառակորդը իր ազդեցության գործակալներին բացահայտում է, ցուցադրում իր մկանները։ Դա հիմարություն չէ, թյուրիմացություն չէ, վրիպակ չէ դեսպանատան արածը՝ նրանք մեզ սպառնում են, ասում են՝ այսպիսի ուժեր ունենք, նրանց կմոբիլիզացնենք ու երկիրը կապակայունացնենք»։

Ըստ Արշակյանի՝ մկանների ցուցադրման բացահայտում է, և եթե չլինի այդ բացահայտումը, մենք չենք իմանա՝ ինչ ուժեր ունենք. «Իրենց կարծիքով՝ դրանք ազդեցիկ ուժեր են, բայց իմ կարծիքով՝ ազդեցիկ չեն, մարգինալ են, բայց անհոգի, անարժեք, արժեքային համակարգ չունեցող, ամեն ինչի պատրաստ վարձկաններ են։ Սրանք պատրաստ են ամեն ինչի, կանեն ամեն ինչ, ոչինչ նրանց չի կարող զսպել՝ ո՛չ դավանանքը, ո՛չ կրոնը, ո՛չ մարդու իրավունքը, ո՛չ ազգակցական, ո՛չ հայրենակցական կապը։ Մենք ունենք վարձկաններ, որ ամեն ինչ կարող են Հայաստանում անել, Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների հետ։ Իհարկե սա լյուստրացիա է, լյուստրացիա՝ նպատակով, մեզ սպառնում են»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ եթե ՌԴ դեսպանն այդ հանդիպումներում խնդիր չի տեսնում, մենք տեսնում ենք: «Իրենք չեն կարողանում հիշել, որ Հայաստանն անկախ պետություն է՝ իրենցից առաջ, իրենց հետ և իրենցից հետո։ Ես այդ հանդիպումներում տեսնում եմ քրեական տարրերի, գողապետության պարագլուխներին խրախուսելու փորձ, լյութոկրատիայի խրախուսման փորձ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ ՌԴ դեսպանը գնում է «իր մարդկանց մոտ». «Նա քաղաքական լյուստրացիա է անում՝ միամիտ-միամիտ։ Բայց կա նաև երկրորդ մասը՝ տեսնելով, որ ժողովրդի կողմից այդ հանդիպումներն աջակցություն չունեն, ստիպված հայտարարեց, որ դրանց մեջ ոչ մի վատ բան չկա»։

Մյուս կողմից, ըստ Շիրինյանի, պետք է դիտարկել այդ հանդիպումների դրական կողմը: «Մենք չարչարվում ենք, խոսում ենք լյուստրացիայի անհրաժեշտության մասին, իսկ նա դա անում է առանց որևէ խնդրի։ Կա նաև մնացած մասը, Քոչարյանը կրակած փամփուշտ է, իսկ մնացա՞ծը»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում