Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Շեքսպիրյան փառատոնն այսօր կմեկնարկի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ ներկայացմամբ

Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնն այսօր երեկոյան Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կմեկնարկի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ ներկայացմամբ: «Լիր արքայի» բեմադրությանը մասնակցում են Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան թատրոնի դերասանները: Այս մասին այսօր հայտարարեց փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանը:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարին փառատոնի համար առանձնահատուկ է նրանով, որ Հայաստան թատերախմբեր չեն ժամանի՝ ներկայացնելու իրենց ծրագրերը, այլ, ինչպես նշեց բանախոսը, հայ բեմադրիչները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց աշխատանքը դրսից ժամանած հյուրերին, ինչը համագործակցության նոր հեռանկարներ կբացի տեղի բեմադրիչների համար:

«Այս տարի փառատոնը նշելու յուրահատուկ ձև է ընտրվել: Քանի որ Հայաստանի շեքսպիրյան փառառտոնը Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է, որոշեցինք ներկայացումները ցուցադրել փառատոների տնօրեններին»,- ասաց Հ. Ղազանչյանը՝ կարևորելով հետագա համագործակցության հնարավորությունը:

Փառատոնը, ինչպես տեղեկացրեց բանախոսը, այս տարի կանցկացվի երկու փուլով. մյուս մասը կանցկացվի աշնանը, իսկ այս հատվածը կկոչվի Շեքսպիրյան օրեր:

Ասուլիսին ներկա էր նաև Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի «Գլոբ թու գլոբ» Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը, որը հույս հայտնեց, որ 2015թ. կկարողանա Հայաստան գալ ու այստեղ ներկայացնել «Համլետը»: Բանն այն է, որ այս տարի լրանում է Շեքսպիրի 450-ամյակը, և «Գլոբուսը» վերջինիս հոբելյանական տարեդարձը նշելու է 2 տարի տևող համաշխարհային շրջագայությամբ: Բըրդը տեղեկացրեց, որ շրջագայությունը մեկնարկելու է գրողի ծննդյան օրը և ավարտվելու է մահվան օրը:

Շեքսպիրյան փառատոնի շրջանակում վաղը Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ժ. 11:00-ին կբացվի «Շեքսպիրը» հայ թատրոնում» ցուցահանդես և կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» խորագրով գիտաժողով Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենների մասնակցությամբ:

Շեքսպիրյան միջազգային փառատոնը կշարունակվի մինչև մարտի 22-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում