Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Սպառնալիք և ակնարկ. Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի գլուխները չեն կարող նույն կաթսայում եփվել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Արդեն ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ներքին խմորումները, թևերի բաժանումները փաստ են։ Խմորումների մասին երեկ խոսել է Սասուն Միքայելյանը։ Ընդամենը մեկ տարի առաջ կուսակցության վարչության նախագահ և այս կուսակցության հիմնադիր Միքայելյանը անգամ վարչության անդամ չընտրվեց (հասկանալի է՝ ում հրահանգով)։

Սասուն Միքայելյանը երեկ բավական ուշագրավ դիտարկում է արել իրեն կուսակցության լուսանցքում թողնելու առնչությամբ։ Նա Նիկոլ Փաշինյանին ակնարկել է, որ իր` վարչության նախագահ եղած ժամանակ են քաղաքական հաղթանակ տարել, իսկ հիմա պետք է «թավշյա հեղափոխությունից դասեր քաղել, այլապես թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»։

Սա ինչ-որ առումով նաև որպես սպառնալիք է հնչում, ավելին, ապացուցում է, որ միքայելյանական թևը դժգոհ է իշխանության քաղաքականությունից ու պահանջում է դասեր քաղել, սակայն երևում է՝ նրան լսող չկա։

Ուշագրավ մեկ այլ հանգամանք էլ կա, որը լավագույնս է ցուցանում, որ Փաշինյանի և Միքայելյանի գլուխները չեն կարող նույն կաթսայում եփվել։

https://www.live24.am/sites/default/files/styles/original_scaled/public/2019-03/11936583.jpg?itok=JactXcQ6

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է. «Իրավապահ համակարգի ամենակարևոր առաքելությունն անցյալի առաջ, բառիս նաև փոխաբերական իմաստով, կարմիր լույս վառելն է և ապագայի առաջ կանաչ լույս վառելը և պաշտպանված, իրավական ապագայի հասանելիությունն ապահովելը»։

Փաստորեն, վերստին Փաշինյանը մերժում է այն ամենը, ինչ անցյալում եղել է, գծում է հերթական անջրպետը, որը գնալով ոչ միայն խորանում է, այլև նախկինի հետ հատվող բոլոր ճանապարհներն այրում։ Նրան պատասխանում է մերժված Սասուն Միքայելյանը. «Այս տարիներին համակարգ է ձևավորվել, և մարդիկ կան, որ ենթարկվել են այդ համակարգին, իրենց նորմալ են պահել, աշխատել են։ Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մենք եկել ենք մարդկանց փոխենք։ Հասկանու՞մ եք, բոլորս էլ գիտենք՝ ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո մարդկանց ստիպել են աշխատել էդ ձևի»։

Եվ իսկապես, այդ նախկին համակարգի «ծնունդ» է նաև Սասուն Միքայելյանը, որը ժամանակին Սերժ Սարգսյանի մերձավոր թիմակիցն էր ու այսօր Փաշինյանին ճիշտ հարցադրում է անում. «Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մենք եկել ենք մարդկանց փոխենք»։

https://cdn1.img.armeniasputnik.am/images/1253/43/12534312.jpg

Պարզվում է՝ Միքայելյանը լավ չի հասկացել Փաշինյանին՝ մարդուն են փոխում այնպես, ինչպես իրեն դուրս դրեցին կուսակցության վարչությունից, իսկ հետագայում՝ գուցե նաև կուսակցությունից։

Ի դեպ, Սասուն Միքայելյանը պետք է հետևություն անի նաև այն փաստից, որ կուսակցությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը երիտասարդ, ճանապարհ չանցած մարզպետին ավելի մեծ տեղ տվեցին, քան իրեն՝ կուսակցության հիմքում կանգնած, հեղափոխության սյուն դարձած, արցախյան ազատամարտում կռված, անգամ ազատամարտը հեղափոխությանը ստորադասած Սասուն Միքայելյանին։

Հանրագումարում՝ Ռոմանոս Պետրոսյանին դարձրին վարչության անդամ, իսկ Միքայելյանին թողեցին շարքային կուսակցականի կարգավիճակում։

Այնպես որ, արցախյան ազատամարտն անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումն է, Սասուն Միքայելյանի ներդրումն էլ ազատամարտում ոչ ոք փորձ չարեց նսեմացնելու, բացի իրենից, ուստի պատասխան հարվածը չուշացավ։ Ինչպես ասում են՝ հետևություններ անելու ժամանակն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում