Wednesday, 15 07 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի

Լոռու մարզի բնակչությունը խուճապի մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. « Լոռու մարզի Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների բնակիչների շրջանում խուճապ է առաջացել, պատճառը, ըստ բնակիչների, կառավարության դեկտեմբերի 26-ի որոշումն է, որով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույքն օտարելու մասին որոշում է կայացվել, սահմանվել է մրցույթ, որի շահողը պետք է ապամոնտաժի «Կամենկա-Վանաձոր» կոչվող ջրագիծը: Եթե այս ամենն իրականություն դառնա, ապա մարզի մոտ 10 համայնքում ջրի խնդիրը հավակնում է դառնալ օրակարգային թիվ մեկ հարցը:

Մեծ թվով համայնքներ սնուցող «Կամենկա» ջրագիծը կարող է ապամոնտաժվել: Բողոքի հսկայական ալիքն սկսվում է Կաթնառատ համայնքից, որտեղ և գտնվում է «Կամենկա» ջրագիծը, որը կառավարության որոշմամբ պետք է ապամոնտաժվի, և եթե դա տեղի ունենա, ջրի խնդիրը կդառնա օրակարգային:

Ըստ գյուղացիների, տեղեկություններ կան, որ գույքի վաճառքի նվազագույն գինը կազմում է շուրջ 97 մլն դրամ: Լոռու մարզի մի շարք համայնքներում այս որոշման մասին ավելի շուտ են իմացել: Բնակիչներն իրենց լսածի մասին դիմում-խնդրանքներ են ուղարկել տարբեր կառույցներ, սակայն, ինչպես իրենք են ասում՝ ապարդյուն: Վերջերս էլ ինչ-որ մարդիկ են գնացել տարածքն ուսումնասիրելու, և համայնքապետարաններին տեղեկացվել է, որ շուտով պետք է սկսվեն ապամոնտաժման աշխատանքները: Ասել է թե՝ շուտով բնակիչներին նույն այդ ինչ-որ մարդիկ զրկելու են կենարար ջրից: Այս լուրը խուճապ է առաջացրել ոչ միայն համայնքապետարաններում, այլ նաև հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվողների շրջանում: Ստեղծված իրավիճակներից լուրջ մտահոգված են Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների խմելու ջուր օգտագործողները: «Կամենկա-Վանաձոր» ջրագծից սնվում են մեծ թվով համայնքների բնակիչներ: «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ֆերմերների ազգային միության խորհրդի տեղակալ Վռամ Գյուլզադյանն ասել է, որ այդ ջրագիծը դեռ 20 տարի կծառայի մարզին, իսկ դրա չլինելու դեպքում այլընտրանք պարզապես չկա: «Ջրագծի չլինելը ոչ միայն գյուղատնտեսությանը մեծ վնաս կհասցնի, այլև 5 գյուղի մնալ-չմնալու ապագայի հարցն է դրվում հարցականի տակ»,-ասել է նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում