Saturday, 27 04 2024
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է

Արցախի խորհրդարանում քննարկել են Ղարաբաղ տելեկոմի սակագների հարցը

Ազգային ժողովում «Ժողովրդավարություն» խմբակցության նախաձեռնությամբ հունիսի 28-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ» թեմայով:

Խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Մելքումյանը նշել է, որ խորհրդարանում արդեն երկու ամիս է, ինչ թեմայի շուրջ ընթանում են տարբեր ձևաչափերով քննարկումներ, և սույն հանդիպումը դրանց շարունակությունն է: Նա վերահաստատել է խմբակցության դիրքորոշումը՝ հետևողականորեն գործելու հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ՝ պահպանելով կառուցողական մթնոլորտում աշխատելու կարևոր պայմանը:

Պատգամավոր Գեղամ Ստեփանյանը նշել է, որ նախաձեռնությունը որևէ մեկի կամ որևէ առանձին ընկերության դեմ չէ. միակ խնդիրը հանրային շահերի պաշտպանությունն է և հանրության շրջանում տարածված մտահոգությունների բարձրաձայնումը: Այնուհետև անդրադառնալով նախորդ հանդիպման և դրան հետևած քննարկումների ժամանակ արծարծված թեմաներին՝ Գեղամ Ստեփանյանը շեշտել է, որ ողջունելի է, որ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության կողմից նախաձեռնվել են քայլեր՝ սակագները մատչելի դարձնելու ուղղությամբ, իսկ Արցախի Հանրապետության Հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է օպտիկամանրաթելային կապով ինտերնետի մատուցման մինիմալ արագության շեմ:

Այնուամենայնիվ Արցախի Հանրապետությունում գործող միակ կապի օպերատորի մատուցած ծառայությունները, ի համեմատություն տարածաշրջանում և այլ երկրներում գործող կապի օպերատորների մատուցած ծառայությունների, այս փուլում որակապես զիջում են, իսկ գնային առաջարկները թանկ են:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության տնօրեն Կարեկին Օդաբաշյանը անդրադարձել է մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ու սակագների վերանայման հարցին՝ նշելով, որ կազմակերպությունը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում իրականացնելու է տեխնիկական վերազինում, առաջարկվելու են փաթեթներ՝ մատուցվող ծառայությունները և սակագները հանրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Քննարկման ընթացքում պատգամավորները հարցեր են հնչեցրել ռոումինգ ծառայության, զինծառայողների համար առավել մատչելի սակագներ սահմանելու, բջջային կայանների տեխնիկական վիճակի, բջջային ծածկույթի ընդլայնման և ոլորտային այլ թեմաների վերաբերյալ:

Ամփոփելով քննարկումը՝ Դավիթ Մելքումյանը նշել է, որ պատգամավորները հետևողական են լինելու ոլորտում բարեփոխումներ իրականցնելու հարցում՝ օգտագործելով պատգամավորական գործունեության ընձեռած հնարավորությունները:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ և ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում