Tuesday, 07 05 2024
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Ո՞ւր է Մարտի 1-ի 11-րդ զոհը (տեսանյութ)

«Մարտի 1-ի նոր տեսաերիզների մեջ դեսպանատան արյունոտ պատը հանել են, որտեղ վիրավորվել, այնուհետև մահացել է իմ որդին: Այդ տեսաձայնագրությունները կային: Բայց այդ հատվածը, որ ես նրան տեսնում եմ պատի տակ՝ այդ վեց հոգու մեջ, մի քանի վայրկյանը հանված է: Հանված կադրում շատ պարզ իմ որդին կար:

«Երկիր մեդիան» ցուցադրել է այդ պատը, որտեղ իմ տղան ինչ-որ մեկի հետ վիճում է: Մնացած բոլորը վախեցած կուչ եկած են, հատկապես 6-րդ մարդը: Տղաս 5-րդն է: Բոլորը կուչ եկած են, վախեցած են, քանի որ արդեն կրակում են: Այդ կադրերում նույնիսկ ատրճանակ է երևում: Ինչո՞ւ են այդ կադրերը հանել: Եթե ՀՔԾ-ն ասում է, որ դա քո տղան չէ, ուրեմն դա 11-րդ զոհն է: Ո՞ւր է բա 11-րդ զոհը, ո՞ւր է: Ինչի՞ չեն ասում, ի՞նչն է պատճառը»,- այս մասին մեզ հետ զրույցում ահազանգեց Մարտի 1-ին վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած Սարգիս Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը:

Նրա խոսքերով, այդ կադրերը տրամադրել է թե՛ ՀՔԾ-ին, թե՛ Փաստահավաք խմբին: «Ինչո՞ւ կադրերը չեն հրապարակում, ո՞ւմ է սա ձեռնտու: Ես պահանջում եմ, որ արյունոտ պատի կադրերը ներառեն ֆիլմերի մեջ: Սկավառակով կարող եմ ցույց տալ, թե որդիս որտեղ է ընկած, ձեռքը դրել է գլխին, մատների արանքից երևում է, որ գլխից արյուն է ծորում: Իմ որդին և Մարտի 1-ին վիրավորված զինվորը նույն օրը, նույն ժամին մահացել են տարբեր հիվանդանոցներում, ինչը պատահականություն չէ: Բացի այդ, որդիս մահացել է ապրիլի 11-ին, այնինչ իրենք նշում են սկավառակներում 14-ին: Ավելին՝ սկավառակներում տրված է, թե նրան խփել են Լեոյի կամրջի վրա: Ստացվում է, որ ես դեսպանատան պատի տակ իմ երեխային չեմ ճանաչել»,- ընդգծեց Էդիկ Հարությունյանը: Այս ամենից զատ նա ևս մեկ կարևոր կասկած հայտնեց: Նրա համոզմամբ և ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով՝ իր որդին մահացել է ոչ թե հրազենային վնասվածքի արդյունքում, այլ երբ սկսել է ապաքինվել և խոսել, նրան թունավորել են:

«Նախ՝ սկսեմ նրանից, որ երդման արարողությունից երկու օր հետո` շաբաթ օրը, ժամը 8-ին որդիս իմ ու կնոջս մոտ է եղել: Իր վիրակապը բացել ա, մերը տեսել է անցքը, որտեղով հրազենային վնասվածք է ստացել, բայց ինձ փորձում էին համոզել, որ բութ գործիքով են հարվածել: Բացի այդ, նույն օրը, նույն ժամին մարդիկ չեն մահանում, խոսքս նույն օրը վիրավորված զինվորի մասին է: Մեկը թող մի ժամ առաջ կամ հետո մահանար: Մտածում են, որ գյուղացի եմ, ուրեմն փափախով գյուղացի Համբոն եմ: Կամ տեսաֆիլմերում ասում են, որ մինչև վերջ էլ գիտակցության չգալով մահացել է: Մինչև վերջ հիվանդանոցում եմ եղել: Եթե մարդը անգիտակից, մերկ պառկած է, լսում է, որ աղջիկների ձայն է գալիս, այդ ինչպես է քաշում սավանով վրան ծածկում: Դա անգիտակի՞ց մարդու արարք է:

Կամ գյուղից, որ գալիս էի, ժամը 12-ին հասնում էի հիվանդանոց, չէին թողնում ներս մտնեի: Ասում էին՝ գործ ենք անում, սպասի: Նոր եմ հասկանում, թե ինչ գործ էին անում: Հավանաբար ինչ-որ մի բան ներարկում էին, որ նա չկարողանար խոսել: Նրա կողքին մի կին էր պառկած, երբ մտա սենյակ, ասաց, որ Սամվելը խոսել է, ինչը նշանակում է, որ կոմայից դուրս է եկել: Ես գնացի վերակենդանացման բաժնի բժշկին հարցրեցի, թե իսկապես Սամվելը խոսե՞լ է, ասաց՝ ո՞վ է ասում խոսել է: Հաջորդ օրը այդ կնոջը տարան, էլ նրան հիվանդանոցում չտեսանք: Ես այս ամենը ո՞նց հասկանամ, ինչպե՞ս բացատրեմ»,- հիշում է Սամվելի հայրը և դժվարանում շարունակել, սակայն գործի չբացահայտման և փաստերի կոծկման հարցում նրա հիասթափությունն այնքան խորն է, զայրույթն այնքան մեծ, որ նախընտրում է դժվարությամբ շարունակել և ավելացնում. «Չորս անգամ որդուս գլուխը վիրահատել են, մահվանից 3 օր առաջ խոսում եմ վիրահատող պրոֆեսորի հետ:

Ասում է՝ անհավանական է, բայց փաստ, որ ուղեղի նստվածքը ամբողջովին նստել է իր տեղում, ոչ մի թարախային պրոցես չկա: Եվ այդ ամենից 3 օր հետո իմ տղան մահանում է: Եվ մահվան թղթում գրված է, թե մենինգիտից է մահացել: Այսինքն` թարախային կուտակումից: Թող ասեն` թույնել են, խի՞ չեն ասում»: Մեր այն դիտարկմանը, թե ցանկանում է ասել, որ թունավորման կասկածներ ունի՞, արձագանքեց. «Որ դա այդպես է՝ կասկած չկա: Դա փաստ է: Դիակը մեզ տվեցին 40 ժամ հետո: Ինչո՞ւ, որովհետև 24 ժամ հետո թույնը վերանում է օրգանիզմում: Էլ հնարավոր չէ պրոբ վերցնել: Ինչպե՞ս է հնարավոր, որ նույն օրը, նույն ժամին մարտի 1-ի երկու զոհ տարբեր հիվանդանոցներում մահանան»: Հարցին, թե նպատակը ո՞րն է եղել՝ պատասխանեց. «Ասեմ, դա էլ ասեմ: ԵԽԽՎ-ից, եթե հիշում եք` ապրիլի 16, թե 17-ին համազեկուցողները պետք է ժամանեին Հայաստան, հետևաբար ապրիլի 11-ին մեր երեխաներին վարի տվեցին, որ կենդանի վկաներ չլինեին, քանի որ դա իրենց ձեռք չի տալիս: Իմ տղայի մահը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար դարձել է բգի ոսկոր ու մնացել է կոկորդներում, ոչ կարողանում են կուլ տալ, ոչ հետ թքել»:

Ինչ վերաբերում է երեք ամիս առաջ Մարտի 1-ի բացահայտման մասին Սերժ Սարգսյանի պահանջին՝ Մարտի 1-ին սպանված Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանը, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց. «10 զոհերի սպանությունը չի բացահայտվելու, քանի որ Սերժ Սարգսյանը չի ցանկացել: Եթե ցանկություն լիներ, նա առաջին ամսում կբացահայտեր: 2007թ.-ի վարչապետ, 2008թ.-ի նախագահ Սերժ Սարգսյանը կարող էր 10 զոհերի սպանությունը 3 տարվա փոխարեն, 3 ամսում բացահայտել: Չէ՞ որ երկաթը տաք-տաք են ծեծում: Արյունոտ մեդալներ և պաշտոններ բաժանելով՝ Սերժ Սարգսյանը առաջ էր գնում ես քեզ դու ինձ սկզբունքով: Իսկ հիմա, քանի որ ձայները հավաքելու ժամանակն է, Մարտի 1-ի բացահայտման հրաման է տալիս»: Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ Մարտի 1-ը իր համար բացահայտված է շատ վաղուց: Եվ քանի որ Մարտի 1-ը բացահայտված է, պարզապես անհրաժեշտ է, որ մեր իշխանությունները կամք ունենան և մարտի 1-ի մարդասպաններին՝ վերևից ներքև պատասխանատվության ենթարկեն, ինչը այս իշխանության օրոք երբեք տեղի չի ունենա:

«Բացի այդ, եթե մեր նախագահը ցանկանար Մարտի 1-ը բացահայտել, ապա նա պետք է փոխեր ՀՔԾ ամբողջ անձնակազմը: Մի անձնակազմ, որը 3 տարի ջուր է ծեծել և կոծկել ամեն ինչ: Հետևաբար՝ հնարավոր չէ, որ նույն անձնակազմը սկսի անկողմնակալ աշխատել: Մենք ոչ մի սպասելիք չունենք այս իշխանություններից: Պատրաստվում ենք հուլիսի 17-20-ին, երբ ԵԽԽՎ համազեկուցողներ Պրեսկոտն ու Ֆիշերը գան Հայաստան, ծնողներով հանդիպել, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Մարտի 1-ի զոհերի սպանության հարցը առաջ քաշեն»,- տեղեկացրեց Ալլա Հովհաննիսյանը: Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, թեև գործերի բերումով Հայաստանից բացակայում էր, բայց մեզ հետ զրույցում նշեց, որ համակարծիք է ծնողների հետ, ու ամեն դեպքում շարունակելու են պայքարը մինչև իրական մեղավորները պատժվեն: Իսկ Մարտի 1-ին սպանված Հովհաննես Հովհաննիսյանի այրին՝ Լիա Մինասյանը, ավելացրեց, որ իրենք 10-ով մի մարդ են, և ինչպես մտածում է մեկը, այնպես էլ մյուսները: Հետևաբար՝ իրադարձությունները ինչպես էլ զարգանան, իրենք միասին պայքարելու են մինչև վերջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում