Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Մեզ տեղեկացնելը քաղաքական ու իրավական կատեգորիա չէ, Արցախը պետք է վերադարձվի բանակցությունների սեղանին. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան , ինչպե՞ս, ընդհանուր առմամբ, կամփոփեք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։  ԵԱՀԿ Մինսկի խմբի  տարածած հայտարարությունը պաշտոնական Ստեփանակերտի համար որքանո՞վ է գոհացուցիչ։

-Հայտարարության մեջ տեղ են գտել այն դրույթները, որոնք իրատեսական են։ Այսինքն՝ աշխատել որոշակիորեն  լարվածությունը թուլացնելու, մարդասիրական ինչ-որ նախաձեռնություններ իրականացնելու և այլ հանդիպումներ նախաձեռնելու ուղղությամբ։ Ակնհայտ է, որ հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա, ինչը նույնպես շատ կարևոր է։

-Շատ է քննարկվում այն հարցը, որ բոլորովին մոռացվել են Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները և վերջին հանդիպումների ընթացքում դրանց անդրադարձ չի լինում։ Կիսո՞ւմ եք այս մտահոգությունները։

Այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել և դա փաստաթուղթ է։Անկախ նրանից՝ նշվում է, թե ոչ, ուշ թե շուտ որոշ էլեմենտների անդրադարձ լինելու է։Այն, որ հիմնական շեշտը դրվում է մարդասիարական քայլերի, խաղաղության պահպանման, զինադադարի ռեժիմի պահպանման վրա՝ դա ևս բխում է այդ պայմանավորվածություններից։

-Հայտարարության մեջ  անդրադարձ եղավ նաև ինժեներական աշխատանքեր չկատարելու անհրաժեշտության մասին։ Սա ուշացած  դիտարկում չէ՞։

Երբևիցե ուշացած չէ, չնայած Ադրբեջանը լայնածավալ ինժեներական աշխատանքներ է իրականացրել և շարունակում է  իրականացնել։Թող մեր միջազգային գործընկերներն էլ ամրագրեն, որ այսպիսի գործողությունները չեն նպաստում խաղաղության և կայունության ամրապնդմանը։Լավ կլիներ, որ իրենք ավելի շուտ, նույնիսկ առանց այսպիսի հանդիպումների ֆիքսեին, բայց այնուամենայնիվ ավելի լավ է մի քիչ ուշ, քան երբեք։

-Բայց նկատելի է, որ կա լարվածության աճ, հռետորաբանության սրացում՝ նկատի ունեմ Զաքիր Հասանովի այն հայտարարությունը, որ միջազգային հանրությունն է իրենց խանգարում դիմել պատերազմական գործողությունների։ Դուք սա ինչի՞ հետ եք կապում։

Սա որևէ բանի հետ կապ չունի, սա  պարզապես հետևանք է Ադրբեջանում հայատյացության պետականաշինության փիլիսոփայությունից։ Մի երկրում, որտեղ ատելություն կա հայ  ժողովրդի նկատմամբ՝ այլ բան սպասել պարզապես հնարավոր չէ, հենց այդպիսի մոտեցումներ ու գործողություններ էլ պետք է անեն։

-Այսպիսի հանդիպումները, Մինսկի խմբի ջանքերը համարու՞մ եք զսպող գործոն։

-Անկասկած։ Իհարկե նման հանդիպումները առաջին հերթին նպաստում են տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը։Իսկ սա այն գործոններից է, որը չպետք է ույլ տա, որ ուժային ինչ-որ գործողություն տեղի ունենա։

-Իսկ այս հանդիպումների մանրամասները, բովանդակությունը Ստեփանակերտին ներկայացվու՞մ է։

-Ընդհանրապես ցանկացած հանդիպումից առաջ, հանդիպումից հետո իհարկե պաշտոնական Երևանը տեղեկացնում է պաշտոնական Ստեփանակերտին։ Չնայած մենք միշտ ասել ենք, ողջունել այդ ամենը, բայց տեղեկացնելը քաղաքական և իրավական կատեգորիա չէ։Մենք պետք է վերականգնենք Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունը բոլոր փուլերին։Սա արդեն իրավական ու քաղաքական կատոգերիա է, մանավանդ որ ֆիքսվել է 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի հիմնադիր գագաթաժողովի ժամանակ։

-Ի դեպ՝ սրա մասին որևէ խոսք չկար հայտարարության մեջ։

-Պարզ է, նույնիսկ եթե չկա՝ չի նշանակում, որ չի քննարկվել։ Ադրբեջանն, ըստ ամենայնի, փորձելու է խոչընդոտել այդ ամենին, տապալել, հիստերիայի մեջ ընկնել, բայց ուղղակի կամ անուղղակի ձևով համանախագահների այս  կամ այն այցելության ժամանակ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը խոսել են այդ մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում