Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Խոպանչի» Քոչարյանը մեր երկիրն ու ժողովրդին չի սիրում․ նա պետք է հայտնվի կալանքի տակ

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի պահվածքը ի սկզբանե ագրեսիվ է, այսինքն՝ մեղադրականով է հանդես գալիս ընդդեմ դատարանի, դատախազության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ Քոչարյանն առաջնորդվում է հարձակումը լավագույն պաշտպանական միջոցն է տրամաբանությամբ:

Իրավապաշտպանի խոսքով՝ «գործը կարած է», թե ինչ է՝ կերևա դատական պրոցեսի ժամանակ. «Երևի Քոչարյանն առաջնորդվում է իր ժամանակվա սարքած գործերով: Եթե սարքած գործերի մասին խոսենք, ամենաարտահայտիչը «Պապլավոկի» գործն է՝ Պողոս Պողոսյանի սպանությունը, որը կոծկվեց աներևակայելի ձևով՝ մարդկանց աչքի առջև և անամոթաբար: Լավ կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանն այս գործերը վերհիշեր և այլևս սարքած գործերի մասին չխոսեր»:

Ինչ վերաբերում է դատավորին ուղղված Ռոբերտ Քոչարյանի սպառնալիքներին, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Բաղդասարյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու տպավորություն է փորձում ստեղծել՝ կարծելով, թե դա կազդի հասարակության վրա. «Բայց հասարակությունն իրեն 20 տարի է՝ արդեն շատ լավ ճանաչում է»:

Հիշելով Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք դատախազի սպանությունը՝ մեր զրուցակիցն ասաց. «Դեռ ոչ մի պրոցես չսկսված՝ «Լրաբերով» Ռոբերտ Քոչարյանը միանգամից հայտարարեց, որ Արամ Նազարյանն է խփել ու հետո ինքնասպան եղել: Եվ հիմա լկտիաբար հայտարարում է, թե ինքը չի միջամտել դատական պրոցեսներին. դրանից լավ միջամտությո՞ւն՝ էլ ո՞ր մի քննիչը ռիսկ կաներ դրանից հետո այլ ուղղությամբ տանել գործը: Այդպես էլ փակվեց այդ գործը»:

Տիգրան Բաղդասարյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը դատական պրոցեսին միջամտում է մինչև այսօր. «Նա այլ ճանապարհ չունի, նա դեմ է գնում պետությանը, որովհետև չի սիրում պետություն, պետականություն՝ սիրում է բանդիտական կառավարում»:

Հովհաննես Հարությունյանն էլ համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի վրա «գործ կարելու» կարիք չկա. «Վերցրեք Քրեական օրենսգիրքը, մի քանի հոդված հանեք միջից, մնացածն իր հագով է»:

Անդրադառնալով դատարանում Ռոբերտ Քոչարյանի օգտագործած բառապաշարին՝ մեր զրուցակիցն ասաց. «Դա նրա տեսակն է՝ ինքը երբեք քաղաքական գործիչ, երկրի ղեկավար չի եղել: Ընդամենը խոպան է եկել՝ իր հետ բերելով բրիգադ, ու սկսել են մեր երկիրը քանդել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում