Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Տարածքների շուրջ առևտուր անելու դուռը մերոնք բաց են պահում․ Հայաստանի այս դիրքավորումը խոցելի է

«Սևի և սպիտակի միջև կան բազմաթիվ այլ երանգներ»,- Վաշինգտոնում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեդ Հաջիևը։ Հաջիևը նաև ասել է՝ գնահատականներ տալուց առաջ անհրաժեշտ է հասկանալ այն աշխարհաքաղաքական իրականությունը, որում գտնվում է Ադրբեջանը։

Վերադառնալով Ղարաբաղյան կարգավորման հարցին, Հաջիևը նշել է, որ այնքան ժամանակ, քանի դեռ այն կարգավորված չէ, Հայաստանը մնալու է մեկուսացված։ Նա նաև նշել է, որ Խորհրդային միության տարիներին Հայաստանի կոմունիկացիաների 80 տոկոսն անցնում էր Ադրբեջանով, և այսօր էլ Ադրբեջանը կարող է ստանձնել այդ դերը, որի գինը մեկն է՝ Մադրիդյան սկզբունքների կատարումը, որի հիմքում տարածքների վերադարձն է։ Փաստացի նա կրկնել է այն բանաձևը, որը հաճախ օգտագործվում էր նախկին իշխանությունների կողմից՝ «Հողեր խաղաղության դիմաց», պարզապես նա վերաձևակերպել է այն՝ «հողեր բարգավաճման դիմաց»։ «Առաջին լրատվական»-ի զրույցում Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանն ասաց․ «Դա նոր մոտեցում չի։ 1990-ականներն էլ ադրբեջանական կողմը միշտ փորձում էր համոզել արցախահայությանը, համայն հայությանը, որ Արցախի համար լավագույն ապագան Ադրբեջանի կազմում մնալն է, որովհետև այդ դեպքում Արցախը կարող է բարգավաճել․ թվեր էին բերում, թե որքան գումար կներդնեն Արցախի զարգացման համար։ Բայց այդ բոլորը որևէ արժեք չունի, երբ համեմատում ենք հայ բնակչության անվտանգության խնդրի հետ։ Այսինքն՝ նրանք կարող են խոստումներ տալ, բայց պատմությունը ցույց տվեց, որ նրանք քաղաքական խնդիրներն արյամբ լուծելու սովորություն ունեն, այդ սովորությունից նրանք դուրս չեն եկել և դուրս գալու միտում անգամ չունեն։ Այսինքն, մեծ հաշվով, «փրկագին են տալիս» Արցախում իրենց ուզածը հետագայում անելու համար։ Մենք չպետք է խաբվենք այդ խոստումներին, ու դրանք կենսունակ չեն լինելու։ Եթե գումարներ էլ ներդնեն, ապա միայն Արցախ ադրբեջանական բնակչություն բերելու նպատակով։ Ուստի, սա լուրջ խոսակցություն չէ»։

«Նախ մենք պետք է պարզաբանենք, թե ինչ է Արցախի ադրբեջանական համայնքը։ Առհասարակ, նույնիսկ ԼՂԻՄ-ն անգամ համայնքային կազմ չի ունեցել, վերջին 100 տարում Արցախը նման կառուցվածք չի ունեցել։ Արցախը եղել է հայաբնակ՝ զուտ հայկական տարածք հայկական ավանդույթներով, հայկական պատմությամբ, որի մասին բազմաթիվ վկայություններ կան»,- հավելեց Արման Մելիքյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում