Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ինչու նոր խաղացողներ չեն հայտնվում խոշոր ապրանքային շուկաներում. բացատրում է տնտեսագետը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Գեղամ Գևորգյանը դեռևս խուսափում է հստակ խոսել ոլորտի խնդիրներից։ Մասնավորապես, նշանակումից ի վեր դեռևս խուսափում է պատասխանել հարցին, թե ինչու է բենզինի գինը պարբերաբար բարձրանում, ինչու շուկայում նոր խաղացողներ չեն հայտնվում։ Թեև ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ որևէ խոչընդոտ չկա դրա համար։ «Ուսումնասիրում ենք ամբողջ իրավական դաշտը, փորձում ենք օբյեկտիվ իրականությունը ստանալ, որ եթե իրավական խոչընդոտներ չկան շուկա մուտք գործելու, իսկ այն շահութաբեր ոլորտ է, ապա պետք է հասկանանք, թե ինչու նոր խաղացողներ, նոր տնտեսվարողներ չեն հայտնվում մեր շուկայում, և ինչու են տնտեսվարողները միշտ նույնը: Որպեսզի լինի ամբողջական փաթեթ, և բոլոր հարցերին լիարժեք պատասխան կարողանանք տալ, կարծում եմ, որ մեզ երեք ամիս առնվազն ժամանակ է պետք»,- նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր Գևորգյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում կոնկրետ շուկաներում, օրինակ, բենզինի շուկայում նոր խաղացողների մուտքն իրենց խնդիրը չէ: «Սակայն եթե խաղացողների քանակը շատ լինի, կենտրոնացվածության աստիճանը՝ քիչ, ապա դա նշանակում է՝ մրցակցության վիճակը լավ է: Որքան շատ տնտեսվարող սուբյեկտ եղավ, կարծում եմ, որ իրավիճակն ավելի լավ կլինի: Բայց բենզինի, գազի շուկաները շատ խոր շուկաներ են, և պետք է հասկանանք գնի ձևավորումը հենց արտերկրում»։

Տնտեսագետ Հայկ Բալանյանը, անդրադառնալով կոնկրետ բենզինի շուկային, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը թեմայի մասնագետը չէ, բայց այդ թեմայից ինչ գիտի, գիտի, որ հիմնական խոչընդոտը ռուսական «Ռոսնեֆտն» է, որը այս կամ այն ձևերով խոչընդոտում է այլ մատակարարի հայտնվելը շուկայում։ «Խոչընդոտները սկսվում են Ռուսաստանից և այդ խոչընդոտները ներազդում են անգամ Վրաստանի վրա։ Իմ վարկածը սա է, որը չեմ պնդի ամեն դեպքում»։

Անդրադառնալով այլ ապրանքային շուկաներում նոր խաղացողներին, բացահայտությանն առհասարակ, տնտեսագետը նշեց, որ դրա հիմնական պատճառն այն է, որ հին խաղացողները ունեն մրցակցային առավելություն, կառուցված լոգիստիկ ցանց Հայաստանում և Հայաստանից դուրս, և այդ պարագայում նոր փոքր խաղացողները այդ դաշտում դժվարությունների են հանդիպում խոշոր խաղացողների հետ մրցակցության ճանապարհին։ «Մյուս կողմից էլ հակամենաշնորհային օրենսդրությունը Հայաստանում հղկված չէ, մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների նկատմամբ ոչ մի պատժամիջոց փաստացի չի կիրառվում։ Օրինակ՝ տրոհելը, կամ պարտադրելը սահմանափակել, լիմիտավորել իր ծավալները և այլն։ Այդ գործիքակազմը մեր օրենսդրությամբ չկա, դատարանները այդ մասով որևէ գործողություն չեն կատարում, ուստի, նոր ընկերությունները չեն կարողանում մրցակցել հին խաղացողների հետ»,- ընդգծեց Բալանյանը։

Բացի դրանից, մեր զրուցակցի խոսքերով, այս հարցում մեծ անելիք ունի նաև տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Հենց այս կառույցի լիազորությունների հստակեցման մասով խնդիր կա։ «Մեր օրենսդրությունը պետք է կատարելագործվի, հղկվի։ Կառույցը պետք է կարողանա պարտադրել մի ընկերությանը, որը, օրինակ, 70 տոկոս շաքարավազ է ներկրում, պետք է կառույցը տրոհի և ասի, որ դու պետք է բերես 25 տոկոս, ոչ ավելի, որպեսզի նոր խաղացողները կարողանան շուկա մտնել։ Այդ գործիքակազմը օրենքով չկա, դատարանով չկա։ Եվ փաստացի չկա նաև պատկերացում, որ դա կարելի է իրականացնել։ Հույսը դրել են նրա վրա, որ շուկան ինքն իրենով պետք է ամեն ինչ կարգավորի, բայց հաշվի առնելով ծավալների տարբերությունը, ստարտային վիճակում հնի ու նորի ունեցած առավելությունները, այդ իրավիճակը կարող է տևել տասնամյակներով, կամ երբևէ տեղի չունենա։ Դրա համար պետությունը անելիք ունի, և օրենսդրությունը պետք է մաքսիմալ արագ տեմպերով կատարելագործվի, որպեսզի հանձնաժողովը ունենա համապատասխան լիազորություններ և գործիքակազմ։ Հիմա հանձնաժողովը զրկված է այդ ամենից։ Դրա համար կրկնում եմ, որ օրենսդիրն այստեղ անելիք ունի հանձնաժողովին կոնկրետ լիազորություններով ու գործիքակազմով օժտելու առումով»,-եզրափակեց Հայկ Բալանյանը։

Նշենք, որ ամեն դեպքում, մարտ ամսվա վերջին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը խոսել էր շուկաների ազատականացման մասին և ընդգծել, որ 2018-ի վերջին շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմում էր 78%, նախկինում եղել է 95%, բանան ներմուծողների դեպքում՝ 30%, 57%-ի փոխարեն, բենզինը՝ 29%-ը, 43-ի փոխարեն։

Տնտեսական մրցակցության և պաշտպանության պետական հանձնաժողովն էլ նույն ժամանակահատվածում՝ առաջին եռամսյակում ամփոփել էր մի շարք ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրությունը և գնահատել դրանց կենտրոնացվածության աստիճանը: Համաձայն վիճակագրության՝ հաշվետու ժամանակաշրջանում մի շարք կարևոր ապրանքային շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսվարողների թվաքանակը, ինչի արդյունքում նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները: Ընթացիկ տարվա փետրվարի դրությամբ շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել էր 75 տնտեսվարող, բանանի շուկայինը՝ 28, ալյուրինը՝ 171: Ցորենի ներկրմամբ զբաղվում է 84 տնտեսվարող: Ավելացել էր նաև բենզինի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողների թիվը՝ դառնալով 6:

ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով՝ նոր տնտեսվարողների մուտքը հանգեցրել էր տվյալ շուկայում խոշորների տեսակարար կշիռների նվազման: Օրինակ՝ շաքարավազի ներմուծմամբ զբաղվող «Ալեքս Հոլդինգ» ընկերության տեսակարար կշիռը կազմում է 78 տոկոս՝ նախորդ տարիների 95-ի փոխարեն:

Նվազել էր նաև բանանի շուկայում գերիշխող «Քեթրին Գրուպ» ընկերության մասնաբաժինը՝ 57 տոկոսից դառնալով 30 տոկոս: Կենտրոնացվածության աստիճանի նվազում է արձանագրվել նաև բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում, որտեղ «Ֆլեշ» ընկերության մասնաբաժինը նվազել է բենզինի մասով՝ 43-ից հասնելով 29 տոկոսի, իսկ դիզվառելիքի մասով՝ 51-ից դառնալով 29 տոկոս:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում