Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինայի հարավարևելյան շրջաններ:
«Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի հարավարևելյան շրջաններ ներխուժելու մտադրություն չունի և չի կարող ունենալ: Մենք կարծում ենք, որ ռուսների, հունգարների, բուլղարների, ինչպես նաև ուկրաինացիների իրավունքները պետք է պահպանվեն, պետք է պաշտպանվեն»,- ասել է Լավրովը:
Լավրովը պատմել է, որ բանակցությունների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին ուղղված ոչ մի սպառնալիք չի ներկայացրել, գրում է gazeta.ru-ն:











































