Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ազգադավ քաղաքականություն. Դաշնակցության կողմից ահաբեկչության իրականացումը ռեալ վտա՞նգ, թե՞ գույների խտացում

ՀՅ Դաշնակցության օրերս կազմակերպած յուրահատուկ «ֆլեշմոբի» շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Իր կոշտ գնահատականն արդեն իսկ տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարությամբ է հանդես եկել նաև արտախորհրդարանական ուժերից Հայ ազգային կոնգրեսը, որի անդամներից մեկի հանդեպ իրականացրած բռնությունն էլ դարձել է այս քննարկումների առարկան։

ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է՝ ՀՅԴ-ականները բաց տեքստով հայտարարում են՝ որպես քաղաքական պայքարի մեթոդ կրկին որդեգրում են ահաբեկչությունը։

Քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ այսօր ընդդիմությունը, որպես այդպիսին, վայելում է բնակչության շատ փոքր մասի աջակցությունը. «Ակնհայտ է, որ կառավարող քաղաքական ուժը վայելում է բնակչության բացարձակ մեծամասնության աջակցությունը, դա ցույց են տվել և՛ վերջին ընտրությունների արդյունքները, և՛ որոշ հարցումներ, թեպետ հարցումների նկատմամբ պետք է որոշակի վերապահումներ ունենանք, որովհետև չկա Հայաստանում լիարժեք վստահություն հարցումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ։ Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա այստեղ պետք է առանձնահատուկ նշել, որ մի շարք քաղաքական ուժեր ընդհանրապես չեն ընկալվում որպես դասական ընդդիմություն, որովհետև իրենք նախկին քաղաքական ռեժիմի մաս են կազմել և, ըստ էության, իրենք նաև հակահամակարգային դիրքերից են հանդես գալիս։ Այսինքն՝ նրանք ոչ թե ուղղակի ընդդիմանում են իշխող քաղաքական ուժին, այլ ըստ էության ընդդիմանում են այն քաղաքական ռեժիմին, որն այսօր առկա է և այն տրանզիտին, որն այսօր տեղի է ունենում»։

Վարդանյանը նշեց՝ այսօր տեղի է ունենում ավտորիտար քաղաքական ռեժիմից դեպի ժողովրդավարական քաղաքական ռեժիմ անցումը. «Եվ փաստացի տարբեր քաղաքական ուժեր, որոնք ինչպես նշեցի, տարբեր քաղաքական ռեժիմի մասն են կազմել, ընդդիմանում են այդ անցումին։ Դրա համար նրանք, ըստ էության, չեն կարող դիտարկվել որպես դասական քաղաքական ընդդիմադիր ուժեր։ Եթե մենք նախկին քաղաքական ուժը համարում ենք հակասահմանադրական ռեժիմ, ապա այդ քաղաքական ուժերը կողմնակից են հակասահմանադրական գործելակերպին, հակասահմանադրական քաղաքական համակարգին և իրենք, բնականաբար, դեմ են ժողովրդավարությանը։ Այդպիսով նրանք չեն կարող տեղ ունենալ ժողովրդավարական քաղաքական համակարգում թեկուզ որպես ընդդիմություն»։

Ինչ վերաբերում է Դաշնակցության գործիքակազմին՝ բռնության միջոցով հարցեր լուծելուն, ապա, ըստ մեր զրուցակցի՝ սա արդեն իրավապահ համակարգի խնդիրն է. «Եթե ավտորիտար քաղաքական համակարգի շրջանակներում ինչ-որ տեղ դա ընդունվում է՝ թեև էլի ժամանակակից պրակտիկաները դատապարտում են բռնությունը նույնիսկ ավտորիտար համակարգում խնդիրներ լուծելու միջոց, բայց ինչ-որ տեղ, որպես ծայրահեղ միջոց, պոստ ֆակտում կարող է արդարացված լինել՝ այն պարագայում, երբ շատ կոշտ դիկտատուրա է լինում, և մարդիկ, ուժի դիմելուց բացի, այլ տարբերակ չեն տեսնում, ինչ խոսք արդեն ժողովրդավարական երկրներում կամ այն երկրներում, որոնցում անցում է կատարվում դեպի ժողովրդավարություն՝ ընդհանրապես, բռնությունը, որպես քաղաքական հարց լուծելու միջոց, խիստ դատապարտելի և անընդունելի է։ Այն մարդիկ, այն խմբերը, որոնք դիմում են դրան, ըստ էության, արդեն կրիմինալ գործունեությամբ են զբաղվում։ Օրինապահ քաղաքացիները և ժողովրդավարական արժեքներ ընդունող քաղաքացիները չեն կարող աջակցել այդպիսի քաղաքական խմբերին, աջակցությունը կնշանակի մասնակցել այդպիսի կրիմինալ գործողություններին»։

Խոսելով Հայ ազգային կոնգրեսի հայտարարության և կուսակցության այն մտահոգության մասին, որ Դաշնակցությունը որպես պայքարի մեթոդ որդեգրում է ահաբեկչությունը, Վարդանյանը նշեց. «Ես ձեռնպահ կմնամ նման գնահատական տալուց։ Կարող է լինել նման մտավախություն, բայց մինչ այժմ բռնությունների դրսևորումները և այդ բռնությանը աջակցությունը քաղաքական մակարդակով, որ իրականցվում է Դաշնակցության ներկայացուցիչների կողմից, բավարար չեն, որ մենք միանշանակ պնդենք, որ այդ կուսակցությունը տեռորիստական գործունեությամբ է զբաղվում։

Բնականաբար, այն, ինչ որ արվել է, միանշանակ դատապարտելի է և չի տեղավորվում ժողովրդավարության քաղաքականության շրջանակներում, և բնականաբար, այստեղ իրավապահ մարմինները շատ խիստ պետք է լինեն նման վարքագծի նկատմամբ։

Եթե այդ անպատժելիության զգացողությունը լինի նման վարվելակերպ ունեցող մարդկանց մոտ՝ չի բացառվում, որ վաղը կարող են տեռորիստական մեթոդների միջոցով փորձեն ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծել»։

Ըստ Վարդանյանի՝ ՀԱԿ-ի նման դիրքորոշումը, այս պահի դրությամբ, փոքր-ինչ գույների խտացում է, բայց մյուս կողմից էլ դա նախազգուշացում է։ «Գուցե իրենք հիմքեր ունեն մտածելու և փորձում են կանխարգելել գործողությունների նման ընթացքը»,- եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։

https://ru.1in.am/assets/uploads/sites/3/2019/03/Untitled-1-142.jpg

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ Դաշնակցությունը ևս մեկ անգամ ցույց տվեց իր իրական դեմքը։ «Ոչ մի զարմանալի բան չտեսա։ Իր ամբողջ մեկ դարի պատմության ընթացքում միշտ եղել է այսպիսին՝ դավաճանական, ազգադավ և Ռուսաստանի հատուկ ծառայությունների կցորդ, Ռուսաստանի գաղութատիրական գաղափարախոսության կցորդ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանը հիշեցնում է՝ հեղափոխության առաջին օրերի ընթացքում Դաշնակցությունը մեծ քայլերով մոտեցավ հեղափոխությանը, փորձում էին ցույց տալ, որ համաձայն են այդ գաղափարների հետ, ժողովրդի կողքին են, իսկ հետո հանկարծ հայտնվեցին այլ ճամբարում։ «Իսկ իրականում միացան այդ դավադիր ճամբարին, որ այսօր գործում է Ռուսաստանի ռեժիսուրայի ներքո։ Ես որևէ զարմանալի բան չտեսա»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում