Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը որդու՝ Արչիի ծնունդից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Արքայազն Հարրի և արքայական ընտանիքի այլ անդամների ուղեկցությամբ նա ներկա է գտնվել Լոնդոնում անցկացվող շքերթին`ի պատիվ Եղիսաբեթ II-ի ծննդյան տարեդարձի:
Միջոցառման առիթով՝ 37-ամյա դքսուհին Givenchy ապրանքանիշի մուգ կապույտ զգեստով է եղել՝ համալրելով այն գլխարկով և կլեթչով:











































