Sunday, 19 07 2026
13:10
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
13:00
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
12:50
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս

Արդեն անկասկած է, որ Մարտի 1-ի բոլոր սպանությունների հետևում կանգնած են բարձրաստիճան սպաներ

Մարտի 1-ի քրեական գործի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան, փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը և ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, ի թիվս մի շարք դիտարկումների և հարցերի, անդրադարձան նաև դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում տեղեկությունը, թե ինքը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործի շրջանակում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ 2008-ի մարտի 1-ի երեկոյան հրավիրվել էր կառավարություն. «Կառավարությունից զանգ է եղել, հրավիրել են կառավարության շենք խորհրդակցության, գնացել եմ այնտեղ, մնացել մոտ 30 րոպե՝ տեսնելով, որ  խառնաշփոթ իրավիճակ է, թողել եմ ու գնացել, ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել»։

Արդյո՞ք ճիշտ են այն պնդումները, որ օլիգարխները մասնակցություն են ունեցել մարտիմեկյան իրադարձություններին: Ս. Սաֆարյանի խոսքով՝ քրեական գործով հիմնավորված է, որ Կառավարության շենքի մոտ կեսօրին արդեն հավաքված են եղել օլիգարխներ Լևոն Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը, նրանց թիկնապահները և մտերիմ այլ անձինք. «Փաստահավաք խումբը իր տրամադրության տակ ունեցել է այդ մասին վկայող տեսանյութեր: Քրեական գործով բավարար չափով հիմնավորված է, որ այդ օլիգարխների թիկնապահները կեսօրին հագել են զինվորական համազգեստ, մեքենայով բերվել և բաժանվել է զինվորական համազգեստ և զենք: Կան առերեսվող հարցաքննություններ գործով, առերեսման ընթացքում պնդել են, որ այդպիսի  իրադրություն է եղել»:

Փաստաբանի հավաստմամբ՝ ցուցմունքներ կան, որ Լեռնային Ղարաբաղից բերված և Կենտրոնական հավաքակայանում և Կառավարության շենքի առաջին հարկում գտնվող զինվորականներին և այլ զինված խմբերի օլիգարխներն են սննդով ապահովել՝ Գ. Ծառուկյանը, Ս. Ալեքսանյանը:

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործը շատ ընդգրկուն է, և գնալով ավելի շատ հանգամանքների մասին ենք տեղեկանում, շատ հանգամանքներ, որոնց մասին նախկինում խոսվում էր, այժմ դառնում են փաստարկված հանգամանքներ. «Վստահ եմ՝ տեսնելու ենք հանցագործությունների բացահայտումը…»:

Ս. Սաֆարյանի խոսքով՝ ցուցում է եղել, որ եթե գործը մտնի փակուղի և անհրաժեշտություն լինի, մի քանի հոգի պետք է սպանությունները ստանձնեն. «Այս հարցը քննարկվել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի տղաների հետ, սպանությունները ստանձնող ոստիկաններին օլիգարխները պետք է վարձատրեին 200 000 դոլար: Այս մասին ցուցմունքներ կան»:

«Արդեն անկասկած է, որ Մարտի 1-ի բոլոր սպանությունների հետևում կանգնած են բարձրաստիճան սպաներ»,- ընդգծեց Ա. Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում