Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն պատրաստվում է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հիշեցնում է, որ «Բարսելոնա»-ն հաղթել է «քաղաքայիններ»-ի հարկի տակ կայացած առաջին հանդիպմանը` 2:0 հաշվով:
«Մենք նպատակ ենք դնում հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք: Ոչինչ չի փոխվել: Տրամադրության անկում թիմում չի նկատվում: Ցանկանում ենք տիտղոսներ նվաճել, և Մեսսին կօգնի մեզ անել դա:
Ինչ վերաբերում է «Սիթի»-ի դեմ հանդիպմանը, ապա վստահ եմ, որ նրանք կսկեն գրոհել խաղի առաջին իսկ րոպեներից: Պետք է շատ ուշադիր խաղանք: Սխալվելու իրավունք այլևս չունենք»,- ասել է Մասկերանոն:




































