Friday, 17 05 2024
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին

Միջազգային փորձագիտական կառույցների ներկայացուցիչները ԲԴԽ-ում քննարկել են ՀՀ դատաիրավական բարեփոխումներին աջակցության ուղիները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը միջազգային փորձագիտական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների առնչությամբ դատական իշխանության ներկայացուցիչների պատրաստակամությունը, դատական համակարգում առկա հիմնախնդիրները, դրանց շուտափույթ լուծման տեսլականը, ինչպես նաև այդ համատեքստում միջազգային կառույցների աջակցության ուղիները: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Բարձրագույն դատական խորհրդում 2019 թ. մայիսի 31-ին Եվրոպայի խորհրդի պաշտոնական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը:

Պատվիրակության կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Քաղաքական հարցերով տնօրինության քաղաքական խորհրդական Մաքսիմ Լոնգանգը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանը:

Քննարկման նյութի առանցքային հարցադրումներն էին դատաիրավական բարեփոխումների առնչությամբ դատական իշխանության ներկայացուցիչների պատրաստակամությունը, դատական համակարգում առկա հիմնախնդիրները, դրանց շուտափույթ լուծման տեսլականը, ինչպես նաև այդ համատեքստում միջազգային կառույցների աջակցության ուղիները:

Կողմերն ընդգծեցին բարեփոխումների գործընթացը բացառապես Սահմանադրության դրույթներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ երաշխավորելու անհրաժեշտությունը: Առանձնացվեց այն խնդիրը, որ բարեփոխումների ընթացքում հատուկ պետք է ուշադրության կենտրոնում պահել դատական իշխանության անկախության, որպես մարդու արդար դատաքննության իրավունքի երաշխիքի հիմնադրույթը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհրդում անցած մեկ տարվա ընթացքում մշակվել և շրջանառության մեջ է դրվել արդարադատության արմատական բարելավմանը միտված հայեցակարգ, համակարգված կերպով բացահայտվել են բոլոր հիմնախնդիրները և նախանշվել են դրանց հաղթահարման վեկտորները: Հատուկ ընդգծվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը հավուր պատշաճի աջակցելու է երկրում սկիզբ առած նախաձեռնություններին և ակնկալում է այդ գործընթացների մեջ նաև դատավորների անհրաժեշտ ներգրավվածությունը:

Կողմերը միակարծիք էին, որ բարեփոխումների արդյունքում բացառվելու է որևէ խտրական վերաբերմունք, այն իրագործվելու է միայն հստակ ու արդարացի չափանիշների հենքով, իսկ արդյունքում բարելավվելու է դատավորների սոցիալական և նյութական ապահովվածությունը, ամրապնդվելու են դատական իշխանության անկախության հիմքերը և բացառվելու են կոռուպցիոն ռիսկերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում