Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հրանտ Բագրատյանին կմերժեն բանկերի միջոցով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի առաջարկին՝ փոփոխություններ մտցնել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» բանկային  օրենքում, վարչապետը քիչ էր մնում զարմացներ հանրությանը և ընդուներ այն: Սա կլիներ պատմական քայլ, քանի որ մինչ օրս Բագրատյանի առաջարկները նա ոչ մի անգամ չի ընդունել, կարծես նրա համար սա «պրինցիպի» հարց լինի: Գործադիրի վերջին նիստի հաղորդագրության մեջ նույնիսկ նշված է, որ, քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի նախագիծը, կառավարությունն ընդհանուր առմամբ դեմ չէ առաջարկությանը, «հատկապես որ միջազգային պրակտիկայում համանման փորձ արդեն կա»:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետն առաջարկել է օրենքում լրացում կատարել, առավելագույնը 4 մլն դրամով (տարադրամով ավանդների համար՝ 2 մլն) երաշխավորելով ոչ միայն ֆիզիկական, այլև իրավաբանական անձանց բանկային ավանդները: Գործող օրենքը պարտադրում է բանկերին երաշխավորել միայն ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը, ինչը, փաստորեն, խտրականություն է իրավաբանական անձանց նկատմամբ: Իհարկե, Բագրատյանի առաջարկը լրացուցիչ պարտավորություն է ենթադրում բանկերի համար՝ հօգուտ նրանց հաճախորդների, այսինքն հանրությանը, ինչը, իհարկե, հաճելի չէ բանկերի լավագույն բարեկամ Տիգրան Սարգսյանին: Եվ ահա նա Բագրատյանին մերժելու խորամանկ ձև է մոգոնում:

«Անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել, քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է` առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ փուլը մենք պետք է անցնենք, առևտրային բանկերի հետ պետք է քննարկենք, ձեռնարկությունների հետ պետք է քննարկենք, որից հետո միայն այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք ԱԺ, չնայած որ նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»,- ասում է վարչապետը:»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում