Կալիֆոռնիայի բնակիչը, ով Լաս Վեգասում 500 հազար դոլար է պարտվել, դատական հայց է ներկայացրել խաղատան դեմ՝ հաստատելով, որ անձնակազմը խմեցրել է իրեն, և որ ինքը ոչինչ չի հիշում:
Մարկ Ջոնսթոնը Downtown Grand Casino խաղատուն էր գնացել հունվարի 30-ի երեկոյան և խաղային սեղանի մոտ անցկացրել մոտ 17 ժամ:
Այդ ընթացքում անձնակազմը նրան տրամադրել է բազմաթիվ անվճար ըմպելիքներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հաջորդ առավոտ Ջոնսթոնը զարթնել է իր համարում՝ ոչինչ չհիշելով անցած գիշերից և չիմանալով իր կես միլիոն դոլարի պարտքի մասին: Խաղատունը հրաժարվել է մեկնաբանություններից:
Նևադա նահանգի օրենքներն արգելում են խաղատանը թույլ տակ հարբածության ակնհայտ նշաններով հյուրերին խաղալ:










































