Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Նախագահ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կայցելի ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանը և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Զևիեր Ֆոժերը:

2018 թվականի նոյեմբերին, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցերի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ էր ունեցել ընկերության ղեկավարության հետ՝ առաջարկելով դիտարկել համագործակցության հնարավորությունները:

Կողմերն ընդգծել էին կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնել, ինչպես նաև պայմանավորվել ընկերության ներկայացուցիչների՝ Հայաստան այցելության մասին։

https://www.shantnews.am/wp-content/uploads/2019/05/38462_b.jpg

Կյանքի կոչելով պայմանավորվածությունը՝ «Դասո սիստեմս»-ի պատվիրակությունը մայիսի 9-ին կժամանի Հայաստան: Ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան նախագահ Արմեն Սարգսյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, կայցելեն Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, «Այբ» դպրոց, «Քվանտ» վարժարան, «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «PicsArt» և «ԲեթԿոնստրակտ» ընկերություններ, կհանդիպեն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ընկերության կողմից Հայաստանում հնարավոր ծրագրերի ու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները:

«Դասո սիստեմս»-ը գործում է«Dassault Group» ֆրանսիական հանրահայտ ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի և այլ բնագավառներում:

Միջազգային խոշորագույն այս ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 140 երկրներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում