ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել է Միացյալ Նահանգներում անցկացվող ընտրություններին «ռուսական միջամտության» վտանգի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պոմպեոի խոսքերով, ռուսական կողմը, իբր, 1974 թվականից ի վեր միջամտել է ամերիկյան ընտրություններին և շարունակում է դա անել մինչ օրս:
«Հիմա մեր խնդիրն է պաշտպանել 2020-ի ընտրությունները»,- հայտարարել է Պոմպեոն:
Նա հավելել է, որ «ռուսական միջամտությունը» կշարունակվի «նույնիսկ 2050 թվականին»:
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից հակերային հարձակումներին արձագանքը եղել է ոչ ադեկվատ իրավիճակին: