Քեմբրիջի դուքսն ու դքսուհին արքայազն Հարիին և նրա հղի կնոջը՝ Մեգան Մարքլին շնորհավորել են բնակարանամուտի կապակցությամբ և նույնիսկ նվեր մատուցել: Թեև Մեգանի և Քեյթի միջև տարաձայնությունների վերաբերյալ ասեկոսեները շարունակում են շրջանառվել մամուլում, գրում է Hello!-ն:
Սասեքսի դքսուհին հղիության պատճառով չի մասնակցել Զատկի ծառայությանը:

Նա ներկա չի եղել նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ազգային տոնի առթիվ Վեսթմիսթերյան աբայությունում անցկացված պատարագին, որտեղ հարգել են Առաջին համաշխարհային պատերազմում զոհված ավստրալացիների և նորզելանդացիների հիշատակը:

Մեգանի ամուսինը՝ արքայազն Հարին ուղեկցել է Քեյթ Միդլթոնին, քանի որ նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, պաշտոնական այցով մեկնել էր Նոր Զելանդիա:

Լրագրողները որևէ մանրամաս չեն կարողացել պարզել, բացի այն, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին բավականաչափ ժամանակ են անցկացրել Հարիի և Մեգանի նոր տանը:









































