ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը մտադիր է հայտարարել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, հաղորդում է NBC News-ը:
Նշվում է, որ Բայդենը Դեմոկրատական կուսակցությունից 2020-ի նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու մասին պետք է հայտարարի հինգշաբթի, ապրիլի 25-ին:
«Ես սկզբից էլ ասել եմ, որ եթե առաջադրվեմ, ապա կլինեմ վերջինը, ով կհայտարարի այդ մասին»,- ասել է Բայդենը:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ «շատ մոտ է որոշում կայացնելուն»:
Բայդենին նաև մեղադրել են ոտնձգությունների մեջ: