Tuesday, 28 05 2024
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի

Դանակը հասել է ոսկորին. Երևանի քաղաքապետարանին մեղադրում են ապօրինի քայլի մեջ

Երևանում օրեցօր սրվում է աղբահանության խնդիրը. մայրաքաղաքի աղբահանության թեման ամենաքննարկվողներից է. մի կողմից՝ քաղաքային իշխանությունը մեղադրում է «Սանիթեք» ընկերությանը՝ պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ, մյուս կողմից՝ «Սանիթեքն» է մեղադրում քաղաքապետարանին, և խնդիրն այդպես էլ չի լուծվում:

Մայրաքաղաքի խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Լևոն Հովհաննիսյանի, «Լույս» դաշինքի ներկայացուցիչներ Թեհմինա Վարդանյանի և Դավիթ Խաժակյանի հետ:

Այսօր կառավարությունը հաստատեց նախագիծը, որով քաղաքապետարանը 15 նոր աղբատար մեքենա ձեռք կբերի: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ իրենց համոզմամբ՝ քաղաքապետարանը որոշել է շրջանցիկ ճանապարհներ փնտրել ոչ թե խնդիրը լուծելու, այլ իրականացնելու մեկ անձից հրատապ գնում կատարելը. «Վիճակը, որ այսօր կա՝ կապված աղբահանության հետ, շատ կանխատեսելի էր, և քաղաքապետարանը կարող էր հազար ու մի այլ միջոցով՝ օրինական ճանապարհով այդ գնումն իրականացնել, բայց դիմում է անօրինական քայլի, որով, ըստ էության, անտեսում է գնումների բողոքարկման խորհրդի որոշումը, ինչպես նաև դատարանի քննության ընթացքը և փաստացի դիմում է մեկ անձից գնում կատարելու՝ առանց կաշկանդվելու մրցութային պայմաններով գնումով: Այս առումով դանակը հասել է ոսկորին: Այս գնումն օրինական չէ, և ուշ թե շուտ այդ որոշումը կայացնող պաշտոնյաները պետք է պատասխան տան»:

«Ընդ որում՝ այս ամենը կազմակերպվել է մեկ գիշերվա ընթացքում,- հավելեց Թեհմինա Վարդանյանը: -Ո՞ւմ աչքերն է կապում քաղաքային իշխանությունը»:

Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ օր առաջ անհրաժեշտություն կա լուծել Երևան քաղաքի աղբահանության հարցը, և քանի որ այս պահին «Սանիթեք» ընկերությունն իրեն պատկանող գույքով, մեքենաներով, չի կարողանում պատշաճ մակարդակով իրականացնել աղբահանություն, հաշվի առնելով նաև այն, որ եղանակի տաքացմանը զուգընթաց աղբահանության հարցն ավելի է սրվելու՝ քաղաքապետարանը որոշել է իր միջոցներով գնում կատարել՝ հարցին հրատապ լուծում տալու և աղբահանության խնդիրը հնարավորինս կարգավորելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում