Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մայդանի կանխավարկածը

Հայաստանում հնարավո՞ր է Մայդան, թե՞ հնարավոր չէ: Ուկրաինական իրադարձությունների հենց սկզբից և ծավալմանը զուգահեռ` Հայաստանում այս հարցն է հնչում, և այս հարցը հնչել է նաև երեկ, երբ հայաստանյան խորհրդարանում քննարկվում էր Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու հարցը: Ավելորդ է ասել, որ Մայդանի հնարավորության մասին հարցերը ստանում են բազմազան պատասխաններ, մինչև անգամ անհեթեթության հասնող պատասխաններ, ինչպես Գալուստ Սահակյանի երեկ կատարած հայտարարությունները, թե ով որ Հայաստանում Մայդան է ուզում, թող հոր բոստանում Մայդան անի:

Այսինքն` պետությունը կարելի է վերածել հոր բոստանի և այդ բոստանի նման տնօրինել այն, հոր բոստանի նման յուրացնել պետության և ազգային հարստությունը, երթուղային գծերից մինչև ամբողջական տնտեսական ոլորտներ, մենաշնորհներ, օլիգոպոլիաներ, միլիարդատերեր, պատից կախ չտեսած և ճակատից կախ տեսած նորօրյա բուրժուաներ, ժառանգաբար փոխանցվող պաշտոններ, իսկ ահա Մայդան, որտեղ քաղաքացին պայքարում է իր պետության, իր ազգային հարստությունը չթալանելու համար, գողության ու կոռուպցիայի դեմ, պարզվում է` չի կարելի:

Մինչդեռ, եթե Գալուստ Սահակյանը չգիտի, ապա նրան հարկ է տեղեկանալ, որ Մայդան լինում է այն երկրներում՝ վաղ թե ուշ, որտեղ իշխանությունները երկիրը վերածած են լինում հոր բոստանի, իսկ քաղաքացիներին էլ ընկալում են որպես այդ բոստանում ապրող և աշխատող ստրուկների: Եվ քանի որ Հայաստանում հենց այդ վիճակն է, ապա հնարավո՞ր է արդյոք Մայդան հարցը Հայաստանում ունի շատ կոնկրետ պատասխան՝ իհարկե, հնարավոր է: Ընդամենը խնդիրն այն է, թե ինչպիսին կլինի այդ Մայդանը և ինչպես է հնարավոր հասնել նման Մայդանի ձևավորմանը:

Ընդհանրապես, ինքնին հարցադրումը երևի թե սխալ է: Սխալ է այն իմաստով, որ այդ հարցադրման համար գիտակցորեն, թե ենթագիտակցորեն ելակետ է ընտրվում ուկրաինական իրադարձությունները: Իրականում, սակայն, Մայդանի հարցը Հայաստանում առկա է անկախ Ուկրաինայից և որևէ այլ երկրից: Հայաստանում այս հարցը միշտ է եղել և շարունակելու է լինել ակտուալ, քանի դեռ չկա ժողովրդի իշխանություն: Հնարավոր է` Մայդան հարցը ինչ-որ առումով ընդամենը ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում է, սակայն այդ հարցն առկա է միշտ և թևածում է օդում, նույնիսկ ուկրաինական իրադարձություններից առաջ: Եվ այն, որ այսօր հասարակությունն ապատիկ տրամադրությունների մեջ է, իսկ քաղաքական ընդդիմությունն էլ, ըստ էության, ինքնավարկաբեկված և լղոզված, դեռ բոլորովին չի նշանակում, որ Հայաստանում Մայդան հնարավոր չէ:

Վերջին հաշվով, Մայդանների էֆեկտը հենց այն է, որ դրանք երբեք նախապես չեն հայտարարվում և ազդարարվում: Եթե որևէ իշխանություն դույզն իսկ կասկած ունենա հնարավոր մայդանների մասին, ապա կանխարգելիչ միջոցառումները չեն ուշանա և վայրկենապես կանեն իրենց գործը: Ամբողջ հարցը հենց այն է, որ բոլոր իշխանություններն էլ մինչև Մայդանը համոզված են, որ Մայդան հնարավոր չէ: Նույնը կարող ենք վստահաբար ասել ուկրաինական ներկայիս իշխանությունների համար էլ, որոնք ձևավորվում են հենց Մայդանում: Սա իշխանությունների բնույթն է՝ երբեք չհավատալ սեփական գլխի գալիք Մայդանին: Եվ սխալվում, չարաչար են սխալվում այն բոլոր իշխանությունները, որոնք կարծում են, որ հենց իրենց հետ Մայդան չի կարող պատահել:

Ընդհանրապես, աշխարհում առաջ են գնացել և կայունության ու ձեռքբերումների, հզորության ու մրցունակության են հասել այն պետությունները, այն իշխանությունները, որոնք առաջնորդվել են Մայդանի մշտական կանխավարկածով, և հենց այդ կանխավարկածից ելնելով են կառուցել իրենց քաղաքական ու պետական համակարգերը, առաջին հերթին հենց իրենց իսկ անվտանգության մասին մտածելով: Վերջին հաշվով, Մայդանի մասին հասարակությունից ավելի շատ հենց իշխանությունները պետք է մտածեն, քանի որ մտածելու դեպքում է, որ նրանք ապահովագրվում են մայդանների զոհ դառնալու հեռանկարներից` եթե, իհարկե, այդ իշխանությունները ունակ են մտածելու, ի տարբերություն բոստաններում աճող պրոդուկտների:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում