Thursday, 30 05 2024
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան
Սև օպեր եմ բերելու ձեր գլխին. սրբազանը շարունակում է սպառնալ
Բերման է ենթարկվել «Արմավիրի» ԲԿ-ի փոխտնօրենը և շտապօգնության պետը
Սերժ Սարգսյանի խնամուց պահանջում են բնակարաններ, 21 հատ ոսկու ձուլակտոր, 1 մլրդ դրամ և այլն
Բալետային հրավառություն՝ Երևանում
Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա, ով մահացել է
ՀՀ ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար փակ կլինի
Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Սրբազանը սպառնում է. ձերբակալել են նրա անվտանգությունն ապահովող անձին
Զելենսկին ակնկալում է, բայց Ալիեւը կմասնակցի՞ ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին
Աղետալի կլինի Հայաստանի համար, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային ատյաններից
Մանր վնասատուները՝ Երևանի փողոցներում
Չտեսնված բան է՝ ցուցարարը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանի նկատմամբ. բռնությունը երկու կողմից է
Գալստանյանի թևավոր աջակիցը
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ-ին ու ՄԱԿ գրասենյակին
Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային ուղիների մասին
Տեղադրվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը
21:30
Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է
21:20
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը
21:10
Հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Վրաստանում չի լինի «մայդան». իսկ ի՞նչ կլինի
Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները
20:40
Նորվեգիան արգելել է ռուս տուրիստների մուտքը երկիր
20:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլին քննարկել են երկկողմ Հռչակագրի դրույթների իրականացումը
Վթարային վայրէջքի պատրասվող Սամարա–Մոսկվա երթուղով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել

Ռուսական ազդեցության կարճաժամկետ կորուստը կարող է ՌԴ երկարաժամկետ ազդեցության հաստատմանը հանգեցնել. Ռիչարդ Կիրակոսյան (տեսանյութ)

Ռուսական ազդեցության կարճաժամկետ կորուստը կարող է ՌԴ երկարաժամկետ ազդեցության հաստատմանը հանգեցնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով ուկրաինական զարգացումներին:

Նա նշեց, որ այն, ինչ տեղի էր ունենում Ուկրաինայում, արդեն իսկ աճել է ընդդիմություն-իշխանություն հակամարտությունից՝ վերջին շաբաթների ընթացքում դառնալով Արևմուտք-Մոսկվա մրցակցություն: Նա նկատեց, որ բոլորս ականատես դարձանք արևմտյան դիվանագիտական ակտիվության. ԵՄ անդամ 3 երկրների ԱԳ նախարարները միջնորդ հանդիսացան մի համաձայնության, որպեսզի անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ, և վերականգնվի սահմանադրությունը: Սակայն սա ուշացած էր, քանի որ գործողությունները շատ ավելի արագ ընթացան՝ առաջ անցնելով դիվանագիտական ակտիվությունից:

Ըստ վերլուծաբանի՝ հետաքրքիր էր նաև, որ եվրոպացիները գործունեություն էին ծավալում Ուկրաինայում, իսկ ռուսները չէին զբաղվում՝ Ուկրաինայում ՌԴ դեսպանը ձայն չէր հանում:

«Միաժամանակ ՌԴ-ն Ուկրաինա Ռոգոզինին չուղարկեց, ուղարկեց Լուկինին, որն ավելի նուրբ կերպար է: Շատ ավելի խոր իմաստ կա այստեղ. նախկինում Լուկինը ՌԴ դեսպանն էր Վաշինգտոնում, ինչը ցույց է տալիս, որ ՌԴ-ն չէր ցանկանում Արևմուտքին սադրել: Ուկրաինայում ընդդիմության հաղթանակը կարող է փրկել Վիլնյուսը և փրկել ԱՀ-ն: Այսինքն՝ Վրաստանը և Մոլդովան միայնակ չեն լինի այլևս: Նոր թափ կհաղորդվի Արևելյան գործընկերությանը:

Ուկրաինայում ընդդիմության հաղթանակն օրինակ էր, թե ինչպես կարելի է պայքարել եվրոպական արժեքների համար և հաջողել այն:

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում կիզակետի փոփոխություն է նկատվելու, ԵԽ ընտրությունները Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների հետ միասին նույն օրն են անցկացվելու: Իմ փաստարկն այն է, որ ԵՄ-ն ավելի կարևոր է դառնում, քան նախկինում, Ուկրաինան ևս»,- նշեց նա:

Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ ուկրաինական զարգացումները կունենան ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Ըստ նրա` բացահայտվեց ռուսական ազդեցության սահմանափակությունը, բացահայտվեց նաև, որ ՌԴ-ն Ուկրաինայում իրական միջնորդ չի կարղ լինել:

«ՌԴ-ն կորցրեց Ուկրաինան՝ որպես եվրասիական միության պոտենցիալ անդամ: Երրորդ բացասական ազդեցությունը Պուտինի՝ անձնական վատ վիճակի մեջ հայտնվելն էր: Բացահայտվեց նրա դիրքերի թուլությունը: Ուկրաինական ելքը ցույց տվեց, որ հետխորհրդային երկրները կարող են «ոչ» ասել Մոսկվային, այսինքն` ռուսական ազդեցության սահմանները:

Մեկ այլ բացասական գործոն էր այն, որ Սոչիի օլիմպիական խաղերի վրա ծախսվել էր հիսուն միլիարդ դոլար, սակայն Ուկրաինայում տեղի ունեցածի արդյունքում ՌԴ-ի իմիջը վնասվեց: Ապագա Ուկրաինայի հեռանկարը կարող է վտանգել ռուսական շահերը: Խոսքը Սևաստոպոլում ռուսական ռազմաբազայի և Ուկրաինայի տարածքով ռուսական գազը հասցնելու գազատարի, Ուկրաինայում ռուս օլիգարխների մասին է:

Վերջին բացասական ազդեցությունը կարող է լինել այն, որ ժողովրդավարական Ուկրաինայի տեսլականը ուժեղ վտանգ կարող է լինել Պուտինի դիրքերին»,- մեկնաբանեց Ռիչարդ Կիրակոսյանը: Վերլուծաբանը նաև ասաց, որ որպես դրական ազդեցություն կարող է որակվել այն, որ Պուտինն անձնապես երբեք չի համակրել Յանուկովիչին, այսինքն` Ուկրաինան կորցրեց մի առաջնորդի, ում չի վստահել ՌԴ-ն: Երկրորդ դրական ազդեցությունն այն է, որ Ուկրաինայի սահմանին կայունությունը շատ ավելի կարևոր է ՌԴ-ի համար, քան հնազանդվող երկիրը:

Նա նշեց, որ Արևմուտքը նույնիսկ պետք է ընդունի, որ Ուկրաինայի ապագան կախված է ՌԴ-ից: «Այժմյան ռուսական ազդեցության կարճաժամկետ կորուստը կարող է ՌԴ երկարաժամկետ ազդեցության հաստատմանը բերել: Ուկրաինայի ապագայի համար կան մարտահրավերներ` միանշանակ, բաժանման կիսման վտանգն է, ավելի կարևոր է նոր իշխանության խոցելիությունը, բաժանված և վիճարկվող առաջնորդություն ունի, և երբ նոր Ուկրաինայի կառավարման գործընթացն ավելի դժվար է, քան նախկինի տապալումը, իհարկե սնանկության և տնտեսական կործանման վտանգը»,- նշեց նա:

Հարցին, ինչու պարտվեց ՌԴ-ն Ուկրաինայում` բանախոսը պատասխանեց, որ սկզբում ՌԴ-ն, ինչպես յուրաքանչյուր ոք, անսպասելի իրավիճակում հայտնվեց: «ՌԴ-ն որոշեց անմիջականորեն չներգրավվել, ձեռքերը հեռու քաշել, սա նաև կարող է նշանակել, որ ՌԴ-ն կփոխի իր քաղաքականությունը ՀՀ-ի հանդեպ դեպի դրական, լիահույս եմ, որ ՌԴ-ն կսկսի ավելի շատ հարգել Հայաստանին: Ես հուսով եմ արդարացված է լավատեսությունս»,- այսպես ավարտեց իր խոսքը Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա համոզմամբ՝ ուկրաինական օրինակից դասեր պետք է քաղեն Հայաստանի ընդդիմությունն ու իշխանությունը: «Ուկրաինան բացահայտեց, թե որքան վտանգավոր է հաշվի չառնել փողոցի ուժը և գերագնահատել ուժի կիրառումը: Վտանգավոր է արհամարհել հանրային տրամադրոթյունները:

Երրրոդ դասը՝ թե ինչ պատահեց այն բանից հետո, երբ Յանուկովիչը փախուստի դիմեց: Հետադարձ հարվածը, որը կրեց Ուկրաինան իշխանության գոռոզության արդյունքում և այն առումով, որ տեսան՝ ինչպես էր նա ապրում»,- ասաց նա:

Վերլուծաբանը նշեց, որ Ուկրաինան բացահայտեց, որ հասարակական տրամադրությունները հաշվի առնելով՝ երեք պահանջ կա ընդդիմությունից՝ առաջնորդություն, կազմակերպվածություն, ռազմավարական տեսլական: «Հայկական հին ընդդիմությունը ձախողվել է երեքից յուրաքանչյուրում: Եթե նրանք լսում ու սովորում են, նորամուծությունները և նոր մարտավարությունն էական են: Աշխարհագրության կարևորությունն է նաև, այլ կերպ ասած՝ ակտիվությունը շրջաններում, ոչ թե միայն մայրաքաղաքում: Ուկրաինայի անվտանգության մարմինների պատասխանը թույլ էր, քանի որ շրջաններում ևս ակտիվություն կար:

Ինչպիսին կլինի Ուկրաինայի ապագան՝ սա ամենակարևոր հարցն է»,- նշեց քաղաքական վերլուծաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում