Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Ընդդիմության՝ նույն փոցխի վրա երկրորդ անգամ կանգնելու փորձն անհասկանալի է. Ալեքսանդր Արզումանյան

Ազգային ժողովում մարտի մեկի հարցերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը մտահոգություն հայտնեց,թե ժամանակի առումով, թե քանի որ չի տեսնում որևէ նախադրյալ, որ մեծամասնության տեսակետում ինչ-որ փոփոխություն կլինի, հետևաբար նույն փոցխի վրա երկրորդ անգամ կանգնելու ընդդիմության փորձն անհասկանալի է, բայց հաշվի առնելով, որ սա առիթ է որոշ հարցերի բարձրաձայնման համար, նշեց.

«Փաստահավաք խմբի զեկույցներից մեկում հաստատվել է, որ եղել են ապօրինի զինված խմբեր, դրանց որևէ բացատրություն չի եղել, եղել են նաև պատվերով սպանություններ: Մամուլում ՊՆ գաղտնի հրամանի պատճենն է հրապարակվել, դրան ևս որևէ արձագանք չի եղել, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ինչո՞ւ»:

Հիմնական զեկուցող, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ եթե մարտի մեկին չլինեին այս դեպքերը, ասենք լինեին դեկտեմբերի մեկին, իրենք դրա նախօրյակին էին նախաձեռնելու նման հանձնաժողովի ստեղծումը: «Ես բարոյական պատասխանատվություն ունեմ զոհվածների իրավահաջորդների առաջ, ուզում եմ հեռացնել քաղաքական քննարկումների դաշտից, սակայն այն անընդհատ բերվում է քաղաքական դաշտ: Ապօրինի զինված խմբավորումների վերաբերյալ փաստահավաք խմբի զեկույցի մասին… մեղմ է ասել, որ ես ծանոթ եմ այդ զեկույցին, գիտեմ, որ այնտեղ որոշակի տեղեկատվություն է ներկայացված, որ այդ օրը որոշ անձանց ՊՆ հանդերձանքի պահեստից հատկացվել են հագուստներ ինչ-որ քանակությամբ՝ դաշտային հագուստներ,հետևաբար սպառազինության պահեստից էլ զենք-զինամթերք է հատկացվել»,- ասաց նա՝ ցավով նշելով, որ փաստահավաքի փորձերը՝ հանդերձանքի պահեստում ուսումնասիրել այդ համազգեստների տրամադրման հարցը, ձախողման ենթարկվեցին:

Ջհանգիրյանը նշեց՝ փաստերը չի ասում՝ հաստատված են, բայց պետք է ստուգվեն, նախապես հաստատված որևէ պնդում չի անում, բայց կարծում է՝ դրանք պետք է քննության ճանապարհով ստուգվեն: «Ինչ վերաբերում է ՊՆ հրամանին՝ Դուք երևի վստահ եք, որ ես այդպիսի բազմաթիվ հրամանների ծանոթ եմ, մի շարք նման հրամանների մշակմանը մասնակից եմ, այդ հրամանի երեք-չորս կետից կարող եմ եզրակացնել, թե մնացածն ինչ է գրված, բայց ցավոք սրտի՝ հրամանից հրապարակված է միայն վերնագիրը և մեկ-երկու կետ, սակայն ակնհայտ է՝ այն ապօրինի է, հենված չէ որևէ իրավական նորմի վրա. նախաբանում նշված չէ՝ ՍԴ այսինչ հոդված, Կառավարության այսինչ որոշում և այլն»,- ասաց նա:

Ջհանգիրյանը նաև նշեց՝ նախագծում իրենք խիստ զգուշավոր ձևակերպում են տվել՝ մարտիմեկյան դեպքերին պետական կառույցների , պաշտոնյաների հնարավոր առնչության կամ մասնակցության հարց:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, խոսքն ուղղելով հիմնական զեկուցողին, նշեց, որ որևէ մեկը, ես ավելի շատ հենց ինքը, չեն կասկածում Ջհանգիրյանի հռետորաբանական, իրավաբանական ունակությունների վրա, ինչին ՀԱԿ պատգամավորը արձագանքեց՝ «Սկզբից իրավաբանականը պիտի ասեիք», Եսայանն էլ նշեց. «Դուք հիմա դա ավելորդ անգամ ապացուցեցիք: Այս վիճակը, կարծում եմ, Ձեզ պիտի բավարարի, դուք հարցերին պատասխանում եք երկար ու խիստ, դա շատ հաճելի է, ես չեմ բողոքում, դուք կարծեք սկսել եք ձեր աշխատանքը, սակայն Ձեր խոսքում հակասեցիք ինքներդ ձեզ՝ ասում էիք՝ հանձնաժողովի խնդիրն է գնահատական տալ, իսկ հիմա ասում եք՝ երբեք հանձնաժողովի խնդիրը չէ գնահատական տալ»: Ջհանգիրյանը Եսայանին հակադարձեց. «Տարբեր մարդիկ տարբեր բաներից են բավարարվում, նախասիրությունների հարց է, ես երկար-բարակ ելույթ ունենալուց բավականություն չեմ ստանում, իսկ գնահատական տերմինով անվանակոչվածը եզրակացություն է՝ ներկայացնելու համար ԱԺ-ին, մեր գնահատականն իրավական չէ, ուստի որևէ հակասություն չեմ տեսնում այստեղ»:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ նրբանկատորեն չի ուզում անդրադառնալ Ջհանգիրյանի ռեպլիկին՝ բավարարվել-չբավարարվելու մասին, թողնում է նրա ճաշակին, սակայն դեմ է այս հանձնաժողովի ստեղծմանը, ապա ընդգծեց՝ Ջհանգիրյանը նշում է՝ ուզում են, որ գործը տեղից շարժվի, ծանոթ լինելով ԱԺ կանոնակարգին և ժամանակավոր հանձնաժողովների լիազորություններին ու գործառույթներին, ինչպես է պատկերացնում հետագայում գործը տեղից շարժվելը: ՀԱԿ պատգամավորը նշեց, որ այդ իսկ պատճառով իրենք ակնկալում են ողջ ԱԺ-ի, հատկապես քաղաքական մեծամասնության աջակցություւնը, որովհետև հանձնաժողովն ինչ հետևությունների էլ հանգի, դրանք որոշ ճանապարհով որպես հանձնարարականներ պիտի իջեցվեն համապատասխան մարմիններին:

«Այս աջակցության տակ ես հասկանում եմ, որ եթե հանձնաժողովը ստեղծվի, կարողանա մեր առջև դրված խնդիրների ինչ-որ մասը գոնե ներկայացնի ԱԺ-ին, ապա այն պարտավոր է այդ խնդիրները բարձրացնել նախագահի առաջ և միջնորդել, որ համապատասխան հանձնարարականներ ուղարկվեն գլխավոր դատախազությանը. հո մենք օպերատիվ-հետախուզական մարմնի աշխատակի՞ց չենք, որ գնանք մեկի թևը բռնենք: Ես լավ գիտեմ լիազորությունները, բայց նաև լավ հասկանում եմ՝ երբ քաղաքական մեծամասնությունը կամք է դրսևորում, ինչ ճանապարհով կարելի է դա անել, ես այդ լծակները, ճանապարհները շատ լավ գիտեմ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում