Tuesday, 30 04 2024
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում

Եթե չլիներ ժողովրդի ցասումը, երկրորդ նախագահ կոչվածը կստորագրեր Մեղրիի տարբերակը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։

-Պարոն Մարգարյան, նախկինում մեզ հետ զրույցներում բարձրացրել եք Հոկտեմբերի 27-ի բացահայտման անհրաժեշտությունը, այժմ շատերն են խոսում այդ մասին, ներկայացնում դրա հիմքերը։ Այս փուլում դա որքանո՞վ եք հնարավոր համարում։

Հայաստանում մի շարք հանցագործություններ են տեղի ունեցել՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1, 2004 թվականի ապրիլի 13-ի գիշերը տեղի ունեցածը՝ երբ ուժային կառույցները ոչ միայն մահակներ, այլ պայթուցիկ նյութեր օգտագործեցին, հետո տեղի ունեցավ «Պոպլավոկի» հայտնի դեպքը, մի շարք պաշտոնատար անձինք գնդակահարվեցին, կախվեցին։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ այդ ամենն անհայտ է մնացել։ Եթե մինչև վերջ Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի հանցագործությունները չբացահայտվեն, մեր պատմության 21-րդ դարի էջում սև տողերով կմնան այդ դեպքերը։

Չէր կարող այդպիսի ծանր դեպքը այդքան պրիմիտիվ մեկնաբանություն ստանալ։ Մի քանի հոգով զենք տեղափոխեին, մտան Ազգային ժողով, իրականացրին այդ ոճրագործությունը։ Եթե չլիներ նախօրոք պլանավորված, չլինեին պատվիրատուներ, ֆինանսավորում՝ այդ ամենն անհնար կլիներ։ Այդ ինչպե՞ս եղավ, որ, օրինակ, ես Արցախի հարցով հանդիպում եմ Արթուր Վարդանյանի հետ՝ ԱԱԾ-ն այդ մասին իմանում է, ես հայտնվում եմ բանտում, իսկ նրանք, ովքեր Հոկտեմբերի 27-ի օրերին դրանից հետո վոյաժներ են կատարում, հանդիպումներ, քննարկումներ ունենում դրսում՝ դուրս են մնում այն ժամանակվա ՊԱԿ-ի ղեկավարության կամ ԱԱԾ-ի տեսադաշտից։ Ինչո՞ւ հանկարծ այդ դեպքերից առաջ ներքին գործերի նախարարությունը և ՊԱԿ-ը միացան, դարձան մեկ միասնական նախարարություն։ Դրանք հարցեր են, որ պետք է ստանան իրենց պատասխանները։

Ինչպե՞ս եղավ, որ Հոկտեմբերի 27-ի և էլի նախկինում խոշոր դեպքերի ժամանակ այդ կառույցի ղեկավարը Հայաստանում չի լինում։ ԱԱԾ բարձր աշխատակիցներ մայիսին արդեն տեղյակ էին պատրաստվող և իրագործվող այդ չարագործության մասին, ո՞ւմ էր պետք այդ մարմինը, եթե անգործության էր մատնվել։ Ուրեմն պետք է այդ դեպքերից հետո լուծարվեր։ Բայց դրա փոխարեն Սերժ Սարգսյանը դառնում է աշխատակազմի ղեկավար, հետո անվտանգության խորհրդի քարտուղար, հետո պաշտպանության նախարար և այլ։ Հոկտեմբերի 27-ին գլխատվեց մի ամբողջ ազգ, ազգի սերուցքը գնդակահարվեց, մի քանի հոգի բերդում հայտնվեցին, մի քանիսը հանրապետությունը լքեցին մեկ երկու օր հետո, մի քանիսը բանտախցում ֆիզիկապես ոչնչացվեցին կամ մահացան։ Բայց դա առեղծված է, որը բացահայտում է պահանջում։ Ես բազմիցս ասել եմ՝ քանի դեռ երկրում վերջնականապես չի ստեղծվել մթնոլորտ, որ յուրաքանչյուր քաղաքացի, պաշտոնատար անձ չի մտածել և չի հասկացել, որ պատասխան է տալու իր արածի հետևանքների համար՝ մենք չենք կարող հասնել կարգուկանոնի։

-Քննարկվում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արտաքին հետքը՝ ռուսական հատուկ ծառայությունների մասնակցություն, մյուս կողմից՝ Մեղրիի տարբերակ։ Եղե՞լ է արդյոք արտաքին հետք։

-Մենք չպետք է մոռանանք, որ աշխարհի հզորները ունեն հատուկ ծառայություններ, որոնք հարյուրավոր ուրիշ ավելի բարդ օպերացիաներ են իրականացրել ու շարունակում են իրականացնել։ Ես բացառում եմ, որ առանց խոշոր պատվիրատուի դա տեղի ունենար։

Երկրորդ՝ դիլետանտները կամ հակառուսական տրամադրվածություն ունեցող անհատներն ու կառույցներ են փորձում դա բարդել Ռուսաստանի վրա։ Ուզում եմ այդպիսի գնահատական տվողներին հարցնել, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը դիմեր այդպիսի քայլի, երբ լուսահոգի մեծն Կարեն Սերոբիչը ռուսների հետ բարեկամ էր, նույնը Վազգեն Սարգսյանը՝ պետական ու ռազմական հարցեր էր լուծում Ռուսաստանի հետ, ինչո՞ւ պետք է Ռուսաստանն այդպիսի քայլի դիմեր։

-Հղում է արվում Լիտվինենկոյի հայտնի հայտարարությանը։

Ոչ, ես դա բացառում եմ։ Համենայնդեպս, մի փոքր կարդացել եմ, մի փոքր տեղյակ եմ՝ դա բացառվում է։ Թող այդ դեպքերը չկապեն Ռուսաստանի հետ, եվրոպական խոշոր հատուկ ծառայություններին ու Արևմուտքում թող փնտրեն։

Հանրապետության բարձրաստիճան մարմինները՝ լինի օրենսդիր, թե գործադիր, բոլորը, այսպես թե այնպես, իրենց հայացքն ուղղել էին Ռուսաստան ու սպասում էին Ռուսաստանից օգնություն՝ լինի ռազմական, թե տնտեսական։ Ինչու պետք է դիմեին այդպիսի քայլի, վերացնեին մի լրջագույն օղակ բարձրադիր իշխանությունում։ Վաղ թե ուշ նրանք գնալու էին Եվրասիական տնտեսական միություն, հանդիսանում էին ԱՊՀ անդամ… ես պետությունների անուններ չեմ տա, բայց թող մտածեն Եվրոպայի խոշոր կառույցների մասին, ինչու չէ նաև Արևմուտքի։

-Մեղրիի տարբերակի մասին ի՞նչ կասեք։

-Բարդ և հետաքրքիր հարց է։ Հիշենք՝ ովքեր էին այն ժամանակվա ավագանիում և ինչ փաստաթղթեր են ընդունել։ Ավագանի էին ազգի մեծ մարդիկ՝ Սիլվա Կապուտիկյան, մաեստրո Օհան Դուրյան, Ռաֆայել Ղազարյան, Խորեն Պալյան և 15 ակադեմիկոսներ։ Ավագանին վեց ամիս շարունակ շաբաթը մի քանի անգամ ասուլիսներ, հանդիպումներ էր անում ու հայտարարում, որ այդ տարբերակն անթույլատրելի է։ Կան փաստաթղթեր, Քի Ուեսի պատճենը՝ Մեղրին Լաչինով էր փոխարինվելու, միայն մի փոքր միջանցք էր մնալու, ո՞վ էր պատասխան տալու դրա համար։ Դա ազգադավ գործ էր։ Եթե երկրորդ նախագահ կոչեցյալը չզգար ազգի ցասումն ու պատրաստ լինելը, այդպիսի քայլի դիմելու ժամանակ գնար ծայրահեղ միջոցների՝ նա կստորագրեր։ Բայց երևի հասկացավ, որ դա անթույլատրելի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում